ԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերը
Հուլիսի 28-ին ԵՏՀ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստը։
Քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերը, այդ թվում՝ տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման (ՍԲՍ-միջոցներ), մաքսային համագործակցության, ներքին շուկաների, ինչպես նաև տնտեսության, ինտեգրման և թվայնացման ոլորտներում։