Ճապոնիայում ուժգին երկրաշարժի հետևանքով կան զոհեր և անհետ կորածներ
Ճապոնական Կյուսյու կղզում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է առնվազն վեց մարդ։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ցնցումներից հետո Կումամոտո նահանգի Կաշիմա քաղաքի «Էոն» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հզոր պայթյուն։
Երեք մարդ զոհվել է տեղում: Փլատակներից դուրս է բերվել ութ մարդ, որոնցից հինգը վիրավորվել են։ Նախկինում հաղորդվել էր, որ առևտրի կենտրոնի 20-30 աշխատակիցների հետ կապը կորել է։
Նիպպոն Փեյփըր Ինդասթրիզ» գործարանում երկրաշարժի հետևանքով ծխնելույզ է փլուզվել։ Երկու մարդ մահացած է գտնվել, իսկ ինը այլ մարդկանց հետ կապը կորել է։ Յացուշիրո քաղաքում շենքի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է։ Նրա մարմինը դուրս է բերվել փլատակներից։ Տասնյակ վիրավորներ տեղափոխվել են Կյուսյուի հիվանդանոցներ։
Կիոդո լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի խոսքով՝ զոհերի թիվը հասել է 13-ի։