Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Շատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերությունները

Հայկական տեղեկատվական տիրույթում մի շատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ: Իրականում էս երկուսի համեմատության մեջ շատ ակներև է դառնում նրանց բացարձակ անհամադրելիությունը, որովհետև երկուսն էլ ավանտյուրիստ են, բայց մեկը միշտ սուբյեկտի դերում է հայտնվում, իսկ մյուսը՝ բացառապես օբյեկտի: Այս մասին գրում է Արթուր Դանիելյանը:

«Անցած շաբաթ օրը Զելենսկին Կասպից ծովում հարվածել է իրանական նավի ու հաջորդ օրը հայտարարել, որ Ուկրաինան տվյալ պահին կարող է խոցել ցանկացած թիրախ 3,000 կիլոմետր հեռավորության վրա: Այսինքն տեսականորեն դա ոչ միայն ՌԴ Տյումենի շրջանն է, կամ օրինակ՝ Լիսաբոնը, այլ նաև Իրանի գրեթե ողջ տարածքը: Նախապատմությունն էլ հետևյալն է՝ Զելենսկին իմանում է, որ Գերմանիայում, ամիսներ շարունակ տևած, ռուս-գերմանական բանակցությունները հաջող ընթացք են ստացել և արդեն տեղափոխվել են Բաքու: Նա, ինչպես բոլոր մտածող մարդիկ, հասկանում է, որ Գերմանիայի հավիտենական նպատակը Մերձավոր Արևելք դուրս գալն է, դրա հետ մեկտեղ հասկանում է, որ իր գլխին շատ, ՇԱՏ մութ ամպեր են կուտակվում, որոշում է երկրի ներսում համակարգը թափ տա: Փոխում է կառավարության կազմն ու հեռացնում պաշտպանության նախարարին: Իսկ արտաքին հարթակում կտրուկ թեքվում դեպի ԱՄՆ ու Իսրայել, ու Վաշինգտոն մեկնելուց առաջ խոցում իրանական նավը: 

Դեռ մեծ հարց է, թե ինչ արդյունք կտան Զելենսկու այս քայլերը, ՊՆ-ի հեռացումը նա դեռ ոչ մի կերպ չի մարսում, իսկ Իրանի հետ պրոքսի պատերազմի դիմաց ԱՄՆ-ից ու Իսրայելից ստանալիքը դեռ որ միայն ցանկություն է: Բայց փաստն այն է, որ էս մարդը սուբյեկտ է: Նա չի համակերպվում օբյեկտի ճակատագրի հետ: Եվրոպացիքի միջոցով պատերազմի սկզբում հասավ նրան, որ ռուսները հետ քաշվեն Կիևի մատույցներից, հետո Ստամբուլում գցեց եվրոպացիքին ու վազեց Բայդենի տակ՝ տրաքացնելով Գերմանիա մտնող ռուսական գազամուղը, հետո գնաց Թրամփի հետ հագավ ու վերադարձավ ԵՄ հովանու ներքո, հիմա նորից ուզում է ճամբար փոխի: Այո, արանքում նա հարյուր հազարավոր զոհեր ա տալիս, սեփական երկիրը քանդուքարափ ա անում, բայց չի հանձնվում: Զելենսկին բոլորին փորձում է իրենից կախվածության մեջ գցել, իսկ Փաշինյանը ձգտում է բոլորից կախված լինել: 

Փաշինյանը եկավ ու Արցախը հանձնեց Ադրբեջանին, տնտեսության ռեալ սեկտորը հանձնեց ՌԴ-ին, ֆինանսական սեկտորը տվեց ԵՄ-ին, կառավարությունը տվեց պրո-իսրայելական աղանդավորներին, ԵՄ-ին կեղծ խոստումներ տվեց, իսկ երբ բանը հասավ մարտնչելուն՝ կռվեց, բառից բուն իմաստով, մի քանի ժամ: Արցախը, որ միայնակ էր մնացել, 3 տարի կռվեց, իսկ Փաշինյանը՝ 2022-ի սեպտեմբերին հանձնվեց հաշված ժամերի ընթացքում։ Զանգեց Էրդողանին ու ծնկաչոք հրադադար մուրաց՝ Պրահայում Արցախը հանձնելու դիմաց: Էս մարդու կյանքի կրեդոն ինչ-որ մեկի կամ երբեմն մի քանիսի ձեռքերում օբյեկտ լինելն է: Օբյեկտացման ճանապարհով նա իր հետ քաշեց Հայաստանը որպես պետություն և հայերին որպես էթնոս: Երբ հայերի փոխարեն ինչ-որ երրորդ ուժեր որոշում են, որ Ադրբեջանի դեմ կռվելու երեխա չունենք, իսկ ՌԴ-ի դեմ վայրահաչելու ունենք, դա ուղղակիորեն բխում է Փաշինյանի հայտնի հայտարարությունից՝ «տանը ով սաղավարտ, զրահաբաճկոն ունի թող ջոկատ կազմի ու կռվի»... Ինքը ջոկատ կազմելու հետ կապ չունի ու չի ուզում ունենա: Ինքը գլխավոր գերագույն հրամանատար է, որն իր իսկ խոսքերով ընդամենը մոդերատոր է, որոշում կայացնող չէ: Իրանը կզելն ա... մեր հաշվին:

Երկու օր առաջ Իրանի ԱԳՆ Արաղչին հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ սաուդնիտների ու հութիների միջև հարաբերությունները կարգավորելու հարցում: Զելենսկին էլ փաստացի Թրամփին առաջարկում է Իրանի հետ ուղղակի կռվելու փոխարեն Իրանի ու Ուկրաինայի միջև միջնորդ դառնալ: 

Ու սա համեմատեք Փաշինյանի ստրկամիտ մուտիլովկեքի հետ՝ ԵՄ-ին սիրո խոստովանություն ա անում, դրա արդյունքում Մոսկվան պահանջում ա, որ սա կողմնորոշվի, սա բռնում, ասում ա, որ դա հայ ժողովրդի որոշելիքն ա: Մոսկվան էլ տեղում վզից բռնում ա, ասում՝ դե թող ժողովուրդը որոշի... Հասկանու՞մ եք՝ Մոսկվան պահանջում ա Փաշինյանից, որ նա հավատարիմ լինի ժողովրդավարական սկզբունքներին: Նույնը պահանջում ա Ալիևը: Ուշ, թե շուտ Իրանն էլ կպահանջի երևի: Վաղը մյուս օր Վիետնամն էլ մի պահանջ կդնի...»: