նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի
Սասուն Միքայելյանը դուրս է մնացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու համար մրցավազքից։ ՔՊ նիստից հետո Միքայելյանն ասաց, որ ներկուսակցական ընտրություններում երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը։
«Փակ գաղտնի քվեարկություն էր։ Ես ինչքան եղել եմ ԱԺ-ում միշտ աշխատել եմ պաշտպանության հանձնաժողովում, էլի այնտեղ կաշխատեմ»։
Հարցին՝ նեղսրտե՞լ է՝ Միքայելյանը պատասխանեց. «Չէ հա, ոչ մի ձևի , կարգին մարդը կարա՞ նեղված լինի»։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ իր անցած ռազմական ճանապարհը չգնահատվեց՝ նա պատասխանեց, որ իր ճանապարհը դեռ անցնում է՝ մինչև մահ;