Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Երևանում տեղի ունեցավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ֆեդերացիայի պատվիրակները միաձայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Նազարյանին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժողովին մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն հաստատեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը։
Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA International Commissioner, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։ Մինչ այս Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Ռոստոմյանը: