Ռուսական բանակի հրթիռակոծության հետեւանքով Ուկրաինայում մեծ թվով զոհեր եւ վիրավորներ կան
Հուլիսի 30-ի գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված վերջին զանգվածային հարձակման ժամանակ ռուսական ուժերը միաժամանակ հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների: Մասնավորապես, Լվովում մի քանի պայթյուններ են լսվել, որտեղ բնակելի շենքեր են այրվում։
Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին Telegram-ում հայտարարել է, որ Լվովի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի:
Հրթիռը նաև հարվածել է Կրիվոյ Ռոգի մասնավոր տանը, որի հետևանքով զոհվել է բազմազավակ ընտանիք. վեց մարդ զոհվել է, այդ թվում՝ 5 և 12 տարեկան աղջիկներ: Եվս ութ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու երեխա՝ 6 և 15 տարեկան տղաներ։
Կիևում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։
Պոլտավայի շրջանում մեկ մարդ զոհվել է, վնասվել են «Նովա Պոշտա» ծառայության պահեստներն ու տերմինալը: Հրդեհվում է նաև մասնավոր ձեռնարկության պահեստային տարածքը։
Կիևի մարզում հինգ մարդ վիրավորվել է, իսկ մասնավոր տունը մասամբ ավերվել է։