Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Մամուլ

Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները նոր երևույթ չեն։ Դրանք դեռ 2021 թվականից բազմիցս արժանացել են լրագրողական կազմակերպությունների, խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների և քաղաքացիական հասարակության խիստ քննադատությանը՝ որպես անհամաչափ, հակաժողովրդավարական և լրատվամիջոցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող մեխանիզմներ։ Ուստի այն, ինչ վերջին օրերին կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, իրականում ոչ թե նոր սահմանափակում է, այլ վաղուց քննադատվող կարգ, որի վերանայման անհրաժեշտության մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում է։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ, ի թիվս այլ լրատվամիջոցների, հրապարակել էր, որ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրությամբ հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք վերաբերում են նաև հավատարմագրված լրագրողների աշխատանքին։

Փաստաթղթով սահմանվում է, որ լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում, իսկ խորհրդարանի մյուս հատվածներում աշխատելու համար պետք է ստանան ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությունը։

Սակայն Ռուբեն Ռուբինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել էր, թե նոր սահմանափակումներ են մտցվել։

«Որևէ նոր սահմանափակում չկա, նոր որոշում չի ընդունվել, պարզապես հաստատվել է 2021 թվականին ընդունված կարգը»,– նշել է նա։

Եվ հենց այստեղ է խնդրի առանցքը։ Խնդրահարույցը ոչ թե նոր որոշումն է, այլ այն կարգը, որը դեռ 2021 թվականից դարձել է մշտական քննադատության առարկա։

Հիշեցնենք, որ հենց Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին Ազգային ժողովում էականորեն սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժը։ Այդ ընթացքում մի շարք լրագրողներ զրկվեցին հավատարմագրումից, իսկ հանրության հիշողության մեջ մնացին նաև դեպքերը, երբ խորհրդարանի պահպանության ծառայության աշխատակիցները ֆիզիկական ուժի կիրառմամբ լրագրողներին հեռացնում էին ԱԺ շենքից` այդ թվում և կանանց քաշքշելով։

Այս ամենը բազմիցս դատապարտվել է լրագրողական կազմակերպությունների կողմից։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և ինը հասարակական կազմակերպություններ տարբեր հայտարարություններով արձանագրել են, որ գործող կարգը հակասում է ազատ մամուլի սկզբունքներին։
Կազմակերպությունները մասնավորապես արձանագրել են.

«Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժի այն սահմանափակումները, որոնք կիրառվել են 8-րդ գումարման խորհրդարանի օրոք, աննախադեպ են ՀՀ օրենսդիր մարմնի պատմության մեջ։ Դրանք անհամաչափ և կոշտ խոչընդոտներ են ստեղծում լրատվամիջոցների համար և հակասում են միջազգային ժողովրդավարական նորմերին»։

Նույն հայտարարությունում հիշեցվում է, որ դեռ 2021-2022 թվականներին լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական հանրույթը զգուշացրել էր հնարավոր բացասական հետևանքների մասին։

Մեկ այլ հայտարարությամբ էլ իրավապաշտպան կազմակերպությունները նշել են, որ խորհրդարանում գործող հավատարմագրման կարգն ինքնին խնդրահարույց է և մի շարք դրույթներով հակասում է գործող օրենսդրությանը։

««Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրագրողի նկատմամբ։ Բացի այդ, օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին պատգամավորի տրամադրած անցագրով լուսաբանել խորհրդարանի աշխատանքը։ Մինչդեռ ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում օրենքի ոգուն»,– նշված է հայտարարությունում։

Այսպիսով, թեև Ռուբեն Ռուբինյանը իրավացի է այն հարցում, որ նոր սահմանափակումներ չեն սահմանվել, սակայն իրականությունը մնում է նույնը. վերահաստատվել է այն կարգը, որը տարիներ շարունակ արժանացել է մասնագիտական հանրույթի, լրագրողական կազմակերպությունների և խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների քննադատությանը։

Հուսանք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռուբեն Ռուբինյանը կանդրադառնա ոչ միայն նախկինում ընդունված կարգի ձևական վերահաստատմանը, այլև դրա բովանդակությանը՝ հաշվի առնելով թե՛ լրատվամիջոցների, թե՛ լրագրողական կազմակերպությունների տարիներ շարունակ հնչեցվող պահանջները։ Խորհրդարանը, որպես ժողովրդավարության գլխավոր հարթակներից մեկը, պետք է ապահովի ոչ թե լրագրողների աշխատանքի սահմանափակումը, այլ նրանց ազատ և լիարժեք մասնագիտական գործունեության պայմանները»։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: