Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդի ինքնությունը․ նա Երևանում գործող հայտնի ակադեմիաներից մեկի սան էր
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և հետախուզական գործողություններ, պարզել են, երեկ՝ հուլիսի 29-ին, Կիևյան կամրջից իրեն ցած նետած մահացածի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 20-ամյա Միքայել Բ.-ն էր։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղան սովորում էր Հայաստանում գործող ակադեմիաներից մեկում։