Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ԵԱՏՄ-ի մասին
Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) «վերջի սկզբի» մասին։
Այս մասին գրում էր Ria.ru-ն։
«Երբեմն, դժբախտաբար մեզ և անձամբ Փաշինյանի համար, նա չափազանց զգացմունքային, էմոցիոնալ հայտարարություններ է անում, որոնց համար, հավանաբար, հետագայում զղջում է։ Ամեն դեպքում, կյանքը միայն հայտարարություններ չեն, ուստի մենք պետք է դա հանգիստ ընդունենք», - ասել է դիվանագետը։