Օգոստոսին նախատեսվում է փոխհատուցում՝ որոշ տեսակի ապրանքներ արտահանող տնտեսավարողներին
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ իրենց աջակցությամբ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է․ հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, բանջարեղենը՝ 8։
Նշվում է, որ 2026 թվականի օգոստոսին ևս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, ինչպես նաև սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին։