Մենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին
«Ցանկացած գործիք, որը օրինական է, մենք կարող ենք կիրառել, բայց ոչ միայն օրինական, այլև բարեկամական և համբերատար, մենք շարունակելու ենք խոսակցությունը»,-պատասխանելով հայկական երկաթուղուն վերաբերող հարցին՝ ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց.
«Մենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար։ Մենք մեր տունը նորոգում ենք»։
Նա նշեց, որ այդ հարցով Հայաստանը միջազգային արբիտրաժ դիմելու խնդիր չունի, և բերեց ՀԷՑ-ի օրինակը, և դրա պատճառն այն է, որ որոշում կայացնելու գործիքն ունի։
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանն ասաց.
«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան: Այդ հարցը պետք է լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի»։