Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը երկրորդ քվեարկությունն է անցել ԱՄՆ Սենատում
Ռուսաստանի և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացման օրինագիծը հուլիսի 29-ին անցել է երկրորդ ընթացակարգային քվեարկությունն ԱՄՆ Սենատում։ Նիստը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։
Այդ փաստաթղթի շուրջ քննարկումներ սկսելու օգտին հանդես է եկել 84 սենատոր, դեմ՝ 12-ը։ Այդ արդյունքները նշանակում են, որ օրինագծի վրա աշխատանքը կարող է շարունակվել, իսկ ավելի ուշ կարող է տեղի ունենալ վերջնական քվեարկությունը։
Օրինագծի վերաբերյալ առաջին ընթացակարգային քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ դրա օգտին հանդես է եկել 86 սենատոր, դեմ՝ 12-ը։
Օրինագծի նոր տարբերակով առաջարկվում է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների, ինչպես նաև այն օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, աջակցում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։ Այն նաև նախատեսում է սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի Կենտրոնական բանկի, «Սբերբանկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի և ռուսական խոշոր էներգետիկ նախագծերի, այդ թվում՝ «Յամալ СПГ»-ի, «Արկտիկ СПГ»-ի նախագծերի նկատմամբ։