Հայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր Գրիգորյան
Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«Հայ Եկեղեցու հայրերի տեսակետը հստակ է. Հայրապետական Գահը ոչ թե պարզապես վարչական կամ պատմական հաստատություն է, այլ Աստծո կողմից հայ ազգին տրված սրբազան նվեր, հոգևոր վահան, Եկեղեցու նվիրապետության տեսանելի կենտրոն և հայ ժողովրդի հոգևոր միասնության առանցք։
Գահը վեր է անցողիկ ժամանակներից ու մարդկային տկարություններից. այն Միածնաէջ Մայր Աթոռի կենդանի մարմնավորումն է, որը դարեր ի վեր պահպանել է մեր ինքնությունն ու հավատքը՝ նույնիսկ պետականության բացակայության շրջանում:
Իսկ դրա սրբազան արժեքը չգիտակցելը կամ արհամարհելը, ըստ Հայրերի, հոգևոր կուրության, ինքնամոռացության և սեփական արմատներից կտրվելու հետևանք է:
Թող Ամենակալ Տերը անսասան պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Աստվածահաստատ նվիրապետական կարգը, և երկար, խաղաղ ու արևշատ տարիներ պարգևի Սուրբ Թադեոսի առաքելական աթոռի գահակալ՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Ամեն»։