Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Մամուլ

1,5 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ ArmLur.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես տեղեկացավ, որ 10-ը ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով՝ այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։

Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք 27 մարդկային ճակատագրեր են և 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե՛ կալանքը կիրառած դատավորները, թե՛ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին՝ բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել․ նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխավարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։

Իհարկե, օրենքը կարծես ամեն ինչ նախատեսել է։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը երաշխավորում է կալանավորված անձի՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825 որոշման 101-րդ կետը նախատեսում է նաև սեփական ընտրությամբ քաղաքացիական բժշկական հաստատության մասնագետների ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սակայն իրավական այս երաշխիքները շատ հաճախ մնում են միայն թղթի վրա, իսկ իրականում կալանավորված անձը զրկվում է կյանքի իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ բժշկական օգնությունից։

Իհարկե, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է «բարեփոխված քրեակատարողական համակարգի», «մարդակենտրոն քաղաքականության» և այն մասին, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։ Այդ պահին հարց է առաջանում՝ արդյո՞ք խոսքը նույն Հայաստանի մասին է, որտեղ յուրաքանչյուր ամիս միջինը երեք մարդ մահանում է բանտում։ Եթե որևէ եվրոպական երկրում մեկուկես տարվա ընթացքում բանտերում արձանագրվեր 27 մահ, այդ թեման կդառնար քաղաքական և իրավական լրջագույն քննարկման առարկա։ Հայաստանում, սակայն, գերիշխում է լռությունը։ Լռում են մարդու իրավունքների պաշտպանության մասին ամենաբարձր ամբիոններից հայտարարություններ անող միջազգային կառույցները, ՀՀ օմբուդսմենը։

Լռում են այն կազմակերպությունները, որոնք սովորաբար պատրաստ են ամեն առիթով գնահատականներ հնչեցնել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Լռում են նաև բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք նախկինում ամենափոքր միջադեպի դեպքում բարձրաձայնում էին մարդու իրավունքների խախտումների մասին։ Ամենացավալին, սակայն, այն է, որ այդ մահերից հետո չկա պատասխանատվություն, չկան համակարգային գնահատականներ, չկան պաշտոնատար անձինք, որոնք պատասխան են տալիս՝ ինչու էր հնարավոր կանխել այդ մահերը, բայց դրանք, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Եթե պետությունը չի կարողանում ապահովել իր լիակատար վերահսկողության ներքո գտնվող մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, ապա դա արդեն առանձին ողբերգություն չէ, այլ համակարգային ձախողում։

Քրեակատարողական հիմնարկը պատիժ կրելու կամ խափանման միջոցը կատարելու վայր է, ոչ թե մահվան սպասասրահ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: