ՆԳՆ ջրափրկարարները փրկել են 22-ամյա երիտասարդի կյանքը (տեսանյութ)
Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ, համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել ափ, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել բուժհաստատություն։