Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կիսաեզրափակչում էԴատախազական ներգործության արդյունքում՝ Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ պարզաբանում (տեսանյութ)Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալովԴատարանը վարույթ է ընդունել Սոֆյա Հովսեփյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Թրամփը նոր նախապայման է հայտնել՝ Իրանի հետ բանակցությունները սկսելու համարԱդրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս Գևորգ Հարությունյանը կոտրել է արմնկային ոսկորը և շարունակել գոտեմարտել մինչև վերջՎեհափառի դեմ գործ հարուցելը մեղք է. այս մեղքն ամբողջ հայ ժողովրդի վրա է, մե’նք ենք հատուցելու այս մեղքի դիմաց․ Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)Իրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ)
Պրահայում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ պատմական հայրենիք. Գալստյան
«Քաղաքականության առևանգումը․ ինչպես է իշխանության վերարտադրության գինը վճարում Հայաստանը». Վլադիմիր ՄարտիրոսյանԱմենակարևոր հարցը մեկն է՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս բերել Հայաստանն աշխարհաքաղաքական թակարդից. Արման ԱբովյանՆԳՆ ջրափրկարարները փրկել են 22-ամյա երիտասարդի կյանքը (տեսանյութ)Լիպարիտ Դրմեյանի թիրախավորումը միաժամանակ երկու խնդիր է լուծում. Դավիթ ԱնանյանԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին Պարզվել է «Լոռի Պիկ» հանդիսությունների սրահում թունավորված 21 անձանց ինքնությունը«Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ (տեսանյութ)Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է․ Բեգլարյան«Կաֆե Դյու Բրազիլ»-ի սուրճի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ
Արթուր Սարգսյանը քաղաքական պшտանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ Տիգրան Աբրահամյանը տարբերակներ է առաջարկել ԶՈւ-ում մահվան դեպքերը նվազեցնելու համար (տեսանյութ)
Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ռուսական հրթիռը Կիևում հարվածել է ամերիկյան ընկերությանը պատկանող օբյեկտինԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան«Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանըՀայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր
Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Արժանի էինք հաջորդ փուլ անցնելուն․ «Նոայի» գլխավոր մարզիչ (տեսանյութ)ԱԺ-ում կշարունակեմ ծառայել պետությանն ու կոտայքցիներին. Ահարոն Սահակյան Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՆԳ նախարարը Լոռիում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ, աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 31-ի դրությամբ
Ուժայինները Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են անցկացնում
Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսովՍպասվում են անձրևներԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանում գտնվող Wildberies-ի տարբեր կենտրոններին1,5 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»Համասի շարժման լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել. Թրամփ«Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներինՀայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան․ Սամվել դպիր ԳրիգորյանՀեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերըՀայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ ԱռաքելյանԵրևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքըԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածքՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասին
Քաղաքականություն

«Քաղաքականության առևանգումը․ ինչպես է իշխանության վերարտադրության գինը վճարում Հայաստանը». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ  Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միգուցե լուրջ խոսենք: 

«Քաղաքականության առևանգումը․ ինչպես է իշխանության վերարտադրության գինը վճարում Հայաստանը»

Ընտրություններն ավարտվել են, սկսվել է հաշիվ փակելու շրջանը։ Քաղաքականության մեջ իշխանության վերարտադրությունը երբեք չի ավարտվում ընտրություններով։ Այն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ վճարվում է հաղթանակի ամբողջ քաղաքական գինը։ 
Այդ գինը միշտ վճարվում է երեք ուղղությամբ.
1. Ժողովրդին։
2. Քաղաքական համակարգին։
3. Արտաքին ուժային կենտրոններին։

Հայաստանի հետընտրական իրականության գլխավոր հարցն այսօր այն չէ, թե վաղը ում կձերբակալեն։ Գլխավոր հարցն այն է՝ ո՞վ է ստանում իշխանության վերարտադրության դիմաց վճարվող քաղաքական դիվիդենտը։

Հենց այս հարցի պատասխանը հասկանալու համար պետք է միաժամանակ նայել երկու՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող գործընթացների։ Մեկը՝ ներսում, մյուսը՝ դրսում։ Իրականում դրանք նույն քաղաքական մեխանիզմի երկու կողմերն են։

«Քաղաքականության առևանգումը» 

Բացե՛ք ցանկացած օրվա լրահոսը, և կտեսնեք, որ գլխավոր թեման այլևս քաղաքականությունը չէ։ Այն դարձել է ձերբակալությունների, քրեական գործերի, կալանքների, դատական նիստերի, անձեռնմխելիության հարցերի, գրավների, քննիչների որոշումների և դատավարական մեկնաբանությունների անվերջ հոսք։

Ուշադրություն դարձրե՛ք ամենակարևոր փոփոխությանը։ Գործող գլխավոր դերակատարներն այլևս քաղաքական գործիչները չեն։ Դրանք փաստաբաններն են, դատախազները, քննիչները, դատավորները։ Քաղաքական բանավեճը փոխարինվել է դատավարական լեզվով, քաղաքական ծրագրերը՝ մեղադրանքներով, քաղաքական մրցակցությունը՝ քրեական գործերով։ Սա լրատվական պատահականություն չէ։ Սա լուրջ քաղաքական տեխնոլոգիա է։ Իշխանությունը վերահսկում և կառավարում է պրոտեստը, քանի որ հենց ինքն է նշանակել դրա վայրն ու դաշտը։ Իսկ ով ընտրում է պայքարի դաշտը, վաղ թե ուշ սկսում է թելադրել նաև պայքարի տրամաբանությունն ու կանոնները։

Եթե իշխանությանը հաջողվում է քաղաքական պայքարը հրապարակից տեղափոխել դատարան, նա փոխում է ոչ միայն պայքարի աշխարհագրությունը, այլ նաև փոխում է քաղաքականության ֆիզիկան։ Եթե նախկինում ընդդիմությունն ինքն էր որոշում քաղաքական ժամանակը, ապա այժմ այդ ժամանակը որոշում են քննիչը, դատախազը և դատավորը։
Արդյունքում քաղաքական ժամանակը փոխարինվում է դատավարական ժամանակով, փողոցը՝ դատարանի բակով, քաղաքական միտքը՝ դատավորի որոշման սպասմամբ, իսկ քաղաքական նախաձեռնությունը՝ անվերջ պաշտպանական ռեակցիայով։

Քաղաքականության ամենամեծ պարտությունը բանտը չէ։ Քաղաքականության ամենամեծ պարտությունն այն պահն է, երբ քաղաքական ուժը սկսում է ապրել իշխանության կազմած ժամանակացույցով։ Երբ քո քաղաքական ակտիվությունը որոշվում է քննիչի ծանուցմամբ, քո հանրահավաքը՝ դատական նիստի ժամով, քո լրահոսը՝ կալանքի միջնորդությամբ, իսկ քո օրակարգը՝ իշխանության հարուցած հերթական քրեական գործով։
Այդ պահին դու այլևս քաղաքական օրակարգ չես ստեղծում։ Դու սպառում ես ուրիշի ստեղծած օրակարգը։

Սա իշխանության ամենամեծ ռազմավարական առավելությունն է։ Ոչ թե այն, որ ընդդիմությունը բողոքում է, այլ այն, որ ընդդիմությունն այլևս ինքնուրույն չի որոշում, թե երբ, ինչի դեմ և ինչ ձևով պետք է բողոքի։ Յուրաքանչյուր քրեական գործ ստեղծում է առանձին ուշադրության կենտրոն, յուրաքանչյուր դատական նիստ՝ առանձին հուզական ալիք, յուրաքանչյուր սոցիալական դժգոհություն մնում է առանձին կղզի, իսկ մասնատված դժգոհությունը երբեք չի վերածվում միասնական քաղաքական ճնշման։

Մինչ բոլորը նայում են դատարաններին, այդ ընթացքում զարգանում է երկրորդ՝ շատ ավելի խորքային գործընթացը։

Պետությունները լրահոսով չեն ապրում այլ ապրում են պարտավորություններով։ Ընտրարշավի ընթացքում հասարակությանը հիմնականում ներկայացվեց ներքաղաքական տոքսիկ օրակարգ։ Դա արվեց նրա համար, որ ստվերվի մեկ այլ հարց՝ «Ի՞նչ արտաքին քաղաքական պարտավորություններ է ստանձնել Հայաստանը իշխանության վերարտադրության ճանապարհին»։ Այդ հարցը չհնչեց, որովհետև դա էր հաղթանակի գինը։ Իսկ այժմ սկսվել է այդ գնի վճարման փուլը։

Ադրբեջանը շարունակում է առաջ մղել իր առաջնահերթությունները, այդ թվում՝ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հարցը։

Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը վերջնականապես հստակեցնի իր ռազմավարական ընտրությունն անվտանգության և ինտեգրացիոն ուղղությունների հարցում և ՀՀ-ում հանրաքվե իրականացնի։

Եվրամիությունն ակնկալում է Հայաստանից արտաքին քաղաքական համագործակցության ծիրում մնալ խիստ հակառուսական գծի վրա և դրանով կախման մեջ է պահում ողջ համագործակցության խորացումն ու շարունակականությունը։

Միացյալ Նահանգները շահագրգռված են Հարավային Կովկասում նոր ռազմավարական դասավորության ամրապնդմամբ և Հայաստանից ակնկալում են, որ հատկապես Իրանի ուղղությամբ հաշվի կառնվեն բացառապես ԱՄՆ շահերը։

Տարբեր շահեր, տարբեր նպատակներ, բայց մեկ ընդհանուր տրամաբանություն։ Բոլորը սպասում են, որ Հայաստանը կատարի այն քայլերը, որոնք, իրենց պատկերացմամբ, համապատասխանում են իրենց ռազմավարական շահերին։ Սակայն ամենավտանգավոր փոփոխությունն այստեղ նույնիսկ դա չէ։  Վտանգավորն այն է, որ արտաքին դերակատարներն այսօր արդեն հրապարակայնորեն արտահայտվում են Հայաստանի սահմանադրական, ինտեգրացիոն և ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Սա ինքնին նոր երևույթ չէ։ Նորն այն է, որ նման հայտարարությունները շատ հաճախ ընկալվում են ոչ թե որպես բացառություն, այլ որպես քաղաքական գործընթացի բնական բաղադրիչ։ Քաղաքագիտական տեսանկյունից սա վտանգավոր սահմանագիծ է։

Երբ արտաքին դերակատարները համոզվում են, որ իրենց ակնկալիքները ոչ միայն լսվում են, այլև աստիճանաբար դառնում են ներքին քաղաքական օրակարգի մաս, ձևավորվում է նոր հարաբերություն։ Այդ հարաբերության մեջ արտաքին ազդեցությունը սկսում է տարածվել ոչ միայն արտաքին քաղաքականության, այլև պետության ներքին ինստիտուցիոնալ մակարդակի վրա։ Միջազգային հարաբերություններում ազդեցության վակուում գոյություն չունի։ Եթե պետությունն ինքն է թուլացնում իր քաղաքական ինքնուրույնության սահմանները, այդ սահմանները շատ արագ լցվում են արտաքին սպասումներով։ Իսկ այն պահից, երբ արտաքին սպասումները դառնում են ներքին օրակարգի որոշիչ գործոններից մեկը, ինքնիշխանությունը սկսում է նահանջել։ Դա տեղի է ունենում ոչ թե մեկ ստորագրությամբ, ոչ թե մեկ մեծ պայմանագրով, այլ բազմաթիվ «փոքր», «տեխնիկական», «ժամանակավոր» և «անխուսափելի» զիջումների կուտակումով։

Հենց այդպես են պետությունները կորցնում քաղաքական սուբյեկտությունը՝ «կուտակումներով»։ Այն, ինչ հիմա կամաց-կամաց բացվում է որպես պարտադրանք ՀՀ-ին, հենց այդ կուտակման հետևանքն է, իսկ այդ կուտակումն, իր հերթին, իշխանապահպանման քաղաքականության արդյունքն է։

«Երկու գործընթաց։ Մեկ ռազմավարություն»։

Առաջին հայացքից թվում է, թե ներքին քրեական օրակարգն ու արտաքին քաղաքական զարգացումները կապ չունեն։ Իրականում դրանք փոխկապակցված գործընթացներ են։ 

Ներսում քաղաքականությունը փոխարինվում է դատավարություններով։

Դրսում պետական օրակարգը մշտապես բախվում է արտաքին ակնկալիքների հետ։

Ներսում վերահսկվում է քաղաքական վարքաբանությունը։

Դրսում՝ պետական ռազմավարական ուղղությունը։

Սա իշխանության վերարտադրության քաղաքական գնի երկակի վճարումն է։ Մեկը՝ ներքին, մյուսը՝ արտաքին։ 
Եվ քանի դեռ հասարակությունը կենտրոնացած է ներքին աղմուկի վրա, արտաքին ռազմավարական որոշումները շատ ավելի հեշտ են դուրս մնում հանրային քաղաքական վերահսկողությունից։

Իսկ որտե՞ղ է Հայաստանը։

Եթե Ադրբեջանը սպասում է իր բաժնին…
Եթե Ռուսաստանը սպասում է իր բաժնին…
Եթե Եվրոպան սպասում է իր բաժնին…
Եթե ԱՄՆ-ն սպասում է իր բաժնին…

Ապա որտե՞ղ է Հայաստանի բաժինը։ Որտե՞ղ է անվտանգության աճը։ Որտե՞ղ է տնտեսական զարգացումը։ Որտե՞ղ է պետական ինստիտուտների ամրապնդումը։ Որտե՞ղ է ինքնիշխանության խորացումը։

Եթե այս հարցերին չկա հստակ, հրապարակային և չափելի պատասխան, ապա առաջանում է ամենավտանգավոր քաղաքական վիճակը։ Երբ բոլորը քեզանից ինչ-որ բան են սպասում, իսկ դու չգիտես՝ ինչ ես ստանալու դրա դիմաց, աստիճանաբար դադարում ես լինել բանակցության լիարժեք սուբյեկտ։

Ելքը

Իրավական պայքարը պետք է շարունակվի։ Սակայն քաղաքականությունը չի կարող սահմանափակվել դատարաններով։ Դատարանը որոշում է մարդու իրավական ճակատագիրը։ Քաղաքականությունը որոշում է պետության ճակատագիրը։

Ընդդիմության գլխավոր խնդիրը դատարաններից հրաժարվելը չէ։
Գլխավոր խնդիրը սեփական քաղաքական նախաձեռնությունը վերադարձնելն է՝ սեփական օրակարգը, սեփական ժամանակը, սեփական թեմաները, սեփական խաղի կանոնները, սեփական պրոտեստի վայրերը, սեփական քաղաքական միտքը։

Քաղաքական պայքարի ամենաբարձր մակարդակը հակառակորդի յուրաքանչյուր քայլին պատասխանելը չէ։ Քաղաքականության ամենաբարձր մակարդակը հակառակորդին ստիպելն է պատասխանել քո նախաձեռնություններին։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ համակարգերը չեն պարտվում այնտեղ, որտեղ իրենք են ընտրել մարտի դաշտը։ Նրանք պարտվում են այն ժամանակ, երբ կորցնում են հասարակության քաղաքական վարքաբանության նկատմամբ վերահսկողությունը։

P.S.  Պետությունները չեն կործանվում միայն պատերազմներով։ Նրանք կործանվում են նաև այն ժամանակ, երբ հասարակությունն այնքան է զբաղված ընթացիկ աղմուկով, որ չի նկատում, թե երբ է իր անունից փոխվում պետության ռազմավարական ուղղությունը։
Ուստի Հայաստանի գլխավոր քաղաքական հարցն այսօր ոչ թե այն է, թե վաղը ում կձերբակալեն։ Գլխավոր հարցը սա է՝ «Ո՞վ է այսօր գրում Հայաստանի քաղաքական օրակարգը»։

Եթե այդ օրակարգը գրվում է դատարաններում, իսկ երկրի ռազմավարական որոշումները ձևավորվում են արտաքին ակնկալիքների մշտական ճնշման ներքո, ապա մենք արդեն գործ ունենք ոչ միայն հետընտրական քաղաքական ճգնաժամի, այլև պետականության կառավարման ճգնաժամի հետ։ Իսկ պատմությունը նման ճգնաժամերը երբեք չի հիշում որպես հերթական քաղաքական սկանդալ։ Այն դրանք հիշում է որպես պետությունների ճակատագրի շրջադարձային կետեր։

P. S. Ձիգ մնացե՛ք։ Էլի կգամ»: