Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում Թիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորությունները Նուբարաշենի տներից մեկի բակում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին Հաջողված գործարար համաժողով ունեցանք Կարսում․ թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը կանցկացվի ՀՀ-ում Սա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը Արարատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Քննարկվել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները Հայաստանը կարող է դառնալ 120 կմ թռիչքային հեռահարությամբ Pinaka հրթիռների առաջին պատվիրատուն. IDRW Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շնորհիվ բացվող հնարավորություններին Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը նոր տնօրեն ունիՀայտնաբերվել են չափաքանակից ավելի որսի դեպքեր Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել էՎանաձորում կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունըՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Ախուրիկ» անցակետ և «Ախուրյան» կայարանԻսպանիայում գրանցվել է մահերի ռեկորդային թիվ շոգի պատճառով«Լիդիան Արմենիա»-ի և ՀՀ կառավարության միջև նոր համաձայնագիր է ստորագրվելԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ ՈսկանյանՀոգևարականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք. Տեր ԱռաքելՀայաստանի ու Հնդկաստանի վարչապետներն անդրադարձել են TRIPP նախագծի իրականացման ընթացքինՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենայի մեջ հրդեհ է բռնկվել
Ո՞վ է ԶՊՄԿ-ում մաhաgած աշխատակիցը
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն. Սրբուհի ԳալյանԳանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալԱվինյան, ոտքերիդ տակն էի մաքրում, իմ տու՞նն ես քանդում, աղբանոցի մեջ ենք ապրում, դա էլ չեք թողնում. Շենգավիթի բնակիչԻրանի ԱԳՆ-ն հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջազգային անվտանգությունը պահպանելու իրենց պարտականության մասին ԱՄՆ-ի հարձակումից հետոԻնչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. նոր մանրամասներՆեպալում սողանքի հետևանքով զnhերի թիվը հասել է 919-իՈւզում եմ մի օր ջիգյարով խոսել ընդդիմության հետ․ ընկերներիս ասել եմ՝ 100 օր խորհրդարանական ընդդիմությանը չեմ դիպչելու. ԱշոտյանԼարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներինԲիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև ՀՀ-ում
Բաքու մեկնելու իմ կոչին արդեն արձագանքել են պոտենցիալ բազմաթիվ մասնակիցներ, բայց բոլորը հարցնում են անվտանգության մասին. Ռուբեն Վարդանյանի կին
«Հանուն հոր և որդու». Մհեր Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել նոր ֆիլմի նկարահանումներից
Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու ակնկալիք. ՄԻՊ-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ«Կարևոր տեղ էր հատկացված ազգային արժեքներին». Շիրակի թեմի Երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Գեղարքունյաց թեմՄահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
Քաղաքականություն

Բաքու մեկնելու իմ կոչին արդեն արձագանքել են պոտենցիալ բազմաթիվ մասնակիցներ, բայց բոլորը հարցնում են անվտանգության մասին. Ռուբեն Վարդանյանի կին

Forbes Woman-ը  բացառիկ հարցազրույց է հրապարակել  Բաքվի բանտում գտվող Արցախի Հանրապետության նախկին օետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝  Վերոնիկա Զոնաբենդի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

Ստորև  թարգմանաբար ներկայացվում է մի հատված հարցազրույցից.

- Ինչպե՞ս է իրականացվում կապը, ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ռուբենին։

- Վերջին անգամ նրան տեսել եմ 2022 թվականի աշնանը։

- Դա Մոսկվայո՞ւմ էր։

- Ոչ, դա արդեն Ստեփանակերտում էր, մենք կրտսեր որդուս հետ եկել էինք նրա մոտ։ Եվ դրանից բառացիորեն երկու շաբաթ անց սկսվեց շրջափակումը, երբ այլևս ոչ ոք չէր կարող ո՛չ մուտք գործել, ո՛չ դուրս գալ։ Առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը դադարեց։ Իննամսյա շրջափակման ավարտին փաստացի սով սկսվեց։ Եվ եթե չլիներ Ռուբենը, որը կարողացավ ներդնել կտրոնային համակարգ, կազմակերպել շտապ օգնության շարժական բրիգադներ, անվճար ճաշարաններ և շատ այլ բաներ, մարդկային կորուստներն ավելի մեծ կլինեին։

Ռուբենի ձերբակալությունից հետո, քանի դեռ այնտեղ Կարմիր խաչն էր (Ադրբեջանի կառավարությունը Կարմիր խաչի ներկայացուցչությունը փակեց 2025 թվականի սեպտեմբերի 3-ին, — Forbes Woman), նրանք ամիսը մեկ անգամ այցելում էին կալանավորներին և տեսագրություն էին անում։ Այսինքն՝ երեքշաբաթյա ընդմիջումով հնարավոր էր Ռուբենին տեսնել տեսանյութով։ Եվ մենք կարող էինք նրա համար հաղորդագրություններ ձայնագրել։

Ավելի քան մեկ տարի տեսազանգ չկա։ Միայն վերջերս ինձ հաջողվեց փաստաբանի միջոցով փոխանցել մեր թոռնուհիների լուսանկարները, որոնք ծնվել են Ռուբենի կալանքի ընթացքում։ Մեր ավագ թոռնուհին արդեն երկու տարեկան է, իսկ կրտսերը երեք ամսական կդառնա։

-Հուլիսին հայտարարեցիք, որ պատրաստվում եք կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն ստեղծել, որը սեպտեմբերին կմեկնի Բաքու։ Ի՞նչ նպատակ եք դնում ձեր առջև։

- Նախաձեռնության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրված անձնական իրերը։

Ադրբեջանական կողմն ընդունում է, որ ներկայումս բանտերում գտնվում է 19 հայ դատապարտյալ, նրանցից ոմանք այնտեղ են դեռ 2020 թվականից։ Այս տարիների ընթացքում ոչ ոք նրանց չի տեսել և չգիտի, թե ինչ վիճակում են նրանք։ Նրանցից շատերը հասարակ զինվորներ են, որոնք հնարավորություն չեն ունեցել կապ հաստատելու իրենց ընտանիքների հետ։ Անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է։ Մյուսների ճակատագրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Կարմիր խաչի փակվելուց հետո այլևս հավաստի տեղեկություն չկա։

Իմ ձգտումը հումանիտար քայլ կատարելն է։ Կնոջ կերպարը բոլոր մշակույթներում ասոցացվում է մայրության, հումանիզմի, կյանքի հետ։ Մեր կոչն է թույլ տալ մարդկանց պահպանել մարդկային արժանապատվությունը, ստանալ մարդկային վերաբերմունք։

Բաքու մեկնելու իմ կոչին արդեն արձագանքել են պոտենցիալ բազմաթիվ մասնակիցներ։ Բայց բոլորը հարցնում են անվտանգության մասին։ Դատելով նրանից, թե ինչպես էին Ադրբեջանում ընթանում դատավարությունները և ինչում էին մեղադրում գերիներին, կարող են ձերբակալել ցանկացած մարդու, ով երբևէ այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Դատավարությունների ընթացքում մեղադրանքներից մեկը սահմանն ապօրինի հատելն էր։ Թեև Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրել էին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը, Ադրբեջանը երաշխավորել էր Հայաստանից Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով անարգել և անվտանգ երթևեկությունը, հենց այնտեղ էլ Ռուբենին ձերբակալեցին։

Ես նամակներ եմ ուղարկել միջազգային մի քանի կազմակերպությունների։ Առաջին հերթին՝ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, որը Ռուբենի հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել օգնել այցի կազմակերպմանը։ Բայց առայժմ պատասխան չկա։ Նամակ եմ ուղարկել Հայաստանի վարչապետին։ 2026 թվականի ապրիլին Ռուբենը դիմել էր Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով գալ Բաքու, հարազատների հետ այցելել հայ կալանավորներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ռուբենին պատասխանել էր, որ ինքը նման լիազորություններ չունի, և Ադրբեջան մեկնելը իր իրավասության մեջ չի մտնում։ Այդ ժամանակ՝ մայիսին, Ռուբենը դիմեց Հայաստանի վարչապետին՝ հարցնելով, թե ով է պատասխանատու Ադրբեջանում բանտարկված Հայաստանի քաղաքացիների պաշտպանության և աջակցության կազմակերպման համար։ Իր հարցերի պատասխանները Ռուբենն այդպես էլ չստացավ։ Ես համարում եմ, որ իր քաղաքացիների ճակատագիրն անտեսելը հակասահմանադրական է։ Որովհետև Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների ճակատագրի մասին։ Պատվիրակությանը աջակցելու խնդրանքով ես գրել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Մարիանա Սպոլյարիչ-Էգերին և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։

Ադրբեջանական կողմի համար մեր պատվիրակության այցը իրական բարի կամք ցույց տալու հնարավորություն է այս՝ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումների շրջանում։ Չէ՞ որ ես խնդրում եմ ամենապարզ բանը՝ թույլ տալ հանդիպել հարազատներին, փոխանցել անհրաժեշտ իրերով ծանրոցներ, նամակներ և լուսանկարներ։

-Ռուբենը հրաժարվել է բողոքարկել դատավճիռը, չի ճանաչել դրա լեգիտիմությունը։ Իրավական պաշտպանության ի՞նչ հնարավորություններ են մնացել։

- Մենք ՄԻԵԴ ենք դիմել դատավարական խախտումների առնչությամբ։ Դատավճռի տեքստը հաջողվեց ստանալ մեծ ուշացումով։ Միջազգային պաշտպաններին թույլ չտվեցին մասնակցել դատավարությանը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքվի ռազմական դատարանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարությունը Նյուրնբերգյան դատավարություն է։ Բայց Նյուրնբերգյան դատավարությանը մասնակցում էին պաշտպաններ, որոնց ընտրել էին հենց մեղադրյալները, կար միջազգային տրիբունալ, միջազգային մեղադրող կողմ և դիտորդներ։ Բաքվում նման ոչինչ չկար, ինչպես նաև Ռուբենի մեղավորության ոչ մի ապացույց չներկայացվեց։

Հայտարարվում էր, որ գործընթացը բաց է, բայց միջազգային ոչ մի դիտորդի թույլ չտվեցին մասնակցել։ Միջազգային փաստաբաններին թույլ չտվեցին։ Ռուբենի փաստաբանը չէր կարող նրան այցելել և չէր կարող նրա հետ խոսել։ Նրա մոտ թույլատրվեց մուտք գործել միայն տեղացի՝ ադրբեջանցի փաստաբանի, որը չէր կարող անկախ լինել։ Գործավարությունն ու դատական նիստերը ադրբեջաներեն էին։ Ռուսերեն թարգմանություն կար, բայց անհասկանալի էր, թե որքանով էր այն համարժեք։ Նիստերի արձանագրությունները չէին տրամադրվում։ Իսկ երբ փաստաբանին հաջողվեց դրանք տեսնել, այնտեղ մի շարք փաստական սխալներ հայտնաբերվեցին։ Դատարանը նույնիսկ չփորձեց ստուգել փաստերը։

Բոլորի նկատմամբ կիրառվեց կոլեկտիվ պատասխանատվություն։ Հայերին դատում էին այն բանի համար, որ Լեռնային Ղարաբաղում նրանք ցանկանում էին խոսել իրենց լեզվով, դավանել իրենց կրոնը և ապրել իրենց ավանդույթներով։ Սա բացահայտ քսենոֆոբիա է։ Նրանց դատում էին քաղաքականության համար՝ քրեական օրենսդրությամբ։ Բայց քրեական գործընթացն անգամ ադրբեջանական օրենսդրության խախտումներով է իրականացվել, էլ չեմ խոսում միջազգային իրավունքի մասին։ Այդ պատճառով Ռուբենը հայտարարեց, որ չի մասնակցելու այդ ֆարսին։