Ձերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ ՓաշինյանՆոր նախազգուշացումներ է հրապարակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դեսպանատների համար Կառլեն Հովհաննիսյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ռուսական «Ակրոնի» կազմում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկ Մարիա Խմելևայի դին Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ին խոստացել է «ջախջախիչ և ցավոտ» պատասխան հարվածներ հասցնել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո անոնսել է իր առաջիկա այցը Մոսկվա Գերմանիան Ռուսաստանին է պատասխանատու համարել Լայպցիգի միջադեպի համար և փակում է ՌԴ հյուպատոսությունը ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք տեղեկացրել, պետք է դրանից ելնել. Փաշինյանը՝ Պուտինին Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Կրեմլում «հեգնանքով» են արձագանքել ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի՝ հայերենով ելույթին Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին․ հաղորդվում է մի շարք շրջաններում որոտացած պայթյունների մասին
Մեկ այլ կազմակերպությանը միանալու օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ըԵրևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ըՆերկայացվել է քաղաքաշինության բնագավառում ԱԲ-ի գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներըՓրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացունՎեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»Փոխվարչապետը վերանշանակումներ է արելՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիք են մեկնելԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆՌուբինյանն ու Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, հեռախոսներ, այլ արգելված իրերՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն իրականացրել Կոտայքի մարզի մի շարք կրթական հաստատություններումՇանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը ԻրանինԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգաԷրդողանն ու Ալիևը Բիշքեկում խոսել են տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ հարցերի շուրջԵրկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵԵթե միջազգային առևտրով արդեն զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ապա ո՞րն է այդ առևտուրն ԱԳՆ-ի անվան հետ կապելու իմաստըԳանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքներըԱյս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆԱյսօրվանից տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով25-օրյա վարժանքների այս ձևաչափը շատ լուրջ բարելավման խնդիր ունի. Դավիթ Տոնոյան
Արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն. Օրենքն ուժի մեջ մտավ
Ուկրաինական հարվածների հետևանքով Լուգանսկում կան զոհեր և վիրավորներՍուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը
Մամուլ

«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխոյիս մասին խոսելիս միշտ ժպիտով եմ խոսում, այլ կերպ չեմ կարող։ Շատ աշխույժ, խղճով, բոլորին հասնող տղա էր։ Ապրում էր բոլորի համար։ Եթե երկու հոգի վիճեին, նա նրանց բաժանողն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Լուսինեն։ Մխիթարը ծնունդով Երևանից է։ Դպրոցում կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է արհեստագործական ուսումնարանում։ «Շատ լավ է սովորել դպրոցում, բացարձակ գերազանցիկ է եղել տարիներ շարունակ։ Երբ փոխադրվեց չորրորդ դասարան, Մխիթարիս նկարը, որպես բացարձակ գերազանցիկ, փակցված էր դպրոցի երկու մասնաշենքում էլ։ Իրեն «սուպեր Մխիթար» էին ասում, որովհետև շատ լավ էր սովորում։ Բայց վեցերորդ-յոթերորդ դասարանից հետո առաջադիմությունը մի փոքր թուլացավ։ Աշխույժ, շրջապատի տղա էր։ Բայց նաև այնքան կրթված էր, գիտելիքներով հարուստ, որ անվճար ընդունվեց ուսումնարան, կրթաթոշակ էր ստանում։ Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրել և սովորել է։ Իսկ մաթեմատիկան յուրահատուկ էր սիրում, այդ առարկայից էր հատկապես ուժեղ»։

Ուսումնարանում սովորելուց հետո Մխիթարը զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Վանաձորի ԴՈւՑ զորամասում, այնուհետև՝ Տավուշի մարզում՝ Բերդում։ «Շատ լավ է ծառայել։ Արժանացել է մեդալի, շնորհակալագրի և ժամացույցի»։ Բանակից զորացրվելուց հետո Մխիթարը մտադիր էր Տնտեսագիտական համալսարան ընդունվել։ «Քույրն ավարտել էր, եղբորն ասաց՝ քեզ հետ կպարապեմ։ Աղջիկս էլ էր գերազանցիկ, միշտ ասում էր. «Մա՛մ, նստում ենք պարապելու, Մխոն ամեն ինչ ինձանից լավ գիտի։ Ուզում եմ իր հետ պարապեմ, բացատրեմ, բայց նա ինձանից լավ է ամեն ինչին տիրապետում»։ Երբ Մխոս զորացրվեց, ասաց. «Մի քիչ աշխատեմ, ոտքի կանգնեմ, հետո անցնեմ ուսման հետ կապված հարցերին»։ Միասին շատ երկար զրույցներ ենք ունեցել, նա միշտ խոսում էր իր պլանների մասին։ Կյանքը շատ էր սիրում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իրեն կանչել էին զինկոմիսարիատ, բայց չէին տանելու, ընդամենը պետք է ներկայանար հաշվառման համար։ Ես էլ էի հանգիստ, որովհետև գիտեի, որ պետք է գնա, հաշվառվի և տուն գա։ Սեպտեմբերի 29-ն էր, ես աշխատավայրում էի, իսկ նա գնացել էր զինկոմիսարիատ, ինձ էլ էր ասել՝ եթե չեն տանում, ես չեմ գնա։ Բայց այդ օրը զանգեց ինձ ու ասաց. «Մա՛մ, կներես, ես գնում եմ»։ Նույն պահին ուղղակի ծնկի եկա ու գոռում էի՝ մի գնա, մի գնա։ Հետո արդեն ծանոթ տղաները պատմեցին, որ իրեն տանելիս չեն եղել, նա է «ստիպել»՝ եկել, հասել եմ այստեղ, ուրեմն պետք է գնամ։ Սեպտեմբերի 29-ին ՄՈԲ-ով 60 հոգի ուղևորվել են Արցախ։ Նրանցից 58-ը հետ են եկել, երկու տղաները մնացել են այնտեղ։

Պատերազմի օրերին եղել է տարբեր դիրքերում, բայց հիմնականում՝ Ներքին Հոռաթաղում։ Փորձ չունենալով՝ նա հետախույզ է դարձել, և օրերի ընթացքում իրեն բոլորը ճանաչել են որպես Հոռաթաղի «ռազվեդչիկ» Մխո։ Նա ամեն տեղ եղել է, փաստաթղթեր է տարել, սնունդ և անհրաժեշտ ամեն ինչ։ Մի տղա կա, մեզ հեռու ազգակից է, նույն ազգանունն ունեն, պատմում է, որ երբ անցակետերով անցնում էր, բոլորն իրեն հարցնում էին՝ դու Մխոյի ի՞նչն ես։ Շատ պատմություններ կան Մխոյիս հետ կապված։ Բոլորն են ասում, որ իրենց խաղաղության աղավնին էր, ոգևորում էր ժամկետային զինծառայողներին, այն դեպքում, երբ ինքը մի քանի տարով էր նրանցից մեծ։ Երբ ինչ-որ մեկին մի բան է պետք եղել, Մխոյին են դիմել՝ վստահ լինելով, որ նա կարող է դա գտնել։ Այս բոլոր պատմությունները մենք քիչ-քիչ իմացանք։ Աղջիկս Մխոյիս մասին գիրք է գրել՝ «Արևս», և այդ ընթացքում բոլորից ինֆորմացիա էր հավաքագրում»։ Պատերազմի օրերին Մխիթարը կապ է պահպանել ընտանիքի անդամների հետ։ «Նա հենց առաջին օրն իր հեռախոսը տղաների հետ ուղարկել էր տուն, որ իրեն չզանգեմ։ Գիտեր, որ անընդհատ իրեն կզանգահարեի, չէի կարող այլ կերպ։ Նա մեզ զանգահարում էր տարբեր հեռախոսահամարներով։ Եղել է մեկ դեպք, որ օր ու կես իրենից որևէ տեղեկություն չեմ ունեցել, շատ վատ հոգեվիճակում էի, բայց նա այնպես էր ամեն ինչ ներկայացնում, թե բունկերի մեջ է, տղաների համար ճաշ է պատրաստում։ Ինձ այդպես հանգստացնում էր։ Իր ձայնը կտրվել էր, երբ հարցնում էի՝ ինչո՞ւ, արձագանքում էր՝ երևի մրսել եմ։ Իսկ իրականում այնքան էր բղավել այդ օրերին, որ ձայնը կտրվել էր։ Իրեն ասում էինք՝ հետ արի, իր արձագանքն էր. «Այստեղ լավ է, ապահով տեղում եմ»։ Իսկ վերջում էլ հավելում էր. «Մինչև պատերազմը չվերջանա, չեմ գա»»։

Որդու հետ վերջին զրույցներն է վերհիշում տիկին Լուսինեն։ «Զոհվելուց մեկ օր առաջ երեկոյան ժամը տասի կողմերը զանգահարեց։ Գյուղերից մեկում ինչ-որ մեկի տանն էր, իր խոսքերով՝ գնացել էին լողանալու։ Այդ օրն ասաց. «Մա՛մ, մի խոսա, արի ուղղակի իրար նայենք»։ Մինչև հիմա հիշում եմ իր այդ հայացքը։ Ժպիտ կար դեմքին։ Բավականին երկար իրար նայեցինք։ Հետո առավոտյան ես աշխատանքի գնացի։ Ժամը մեկի կողմերը զանգահարեց, էլի երկար զրուցեցինք։ Ասաց, որ մեքենայով է։ Իմ հորդորին, որ զգույշ վարի, ժպտաց. «Մա՛մ, հանգիստ, հո երեխա չեմ»։ Խոսեցինք ու անջատեցինք հեռախոսը։ Այդ օրը եկա տուն, Մխոս կրկին զանգեց։ Այստեղ մի պատմություն պատմեմ։ Այդ դեպքերից որոշ ժամանակ առաջ քրոջ հետ Դիլիջան էին գնացել, քույրիկն իր համար փայտից փոքր խաչ էր գնել։ Այն միշտ իր շալվարի գրպանում էր պահում, բայց Արցախում հագուստը կորցրել էր, խաչն էլ, բնականաբար, հետը։ Ասաց. «Մա՛մ, Սերոժն իմ շալվարը գտել է»։ Սերոժը ժամկետային զինծառայող էր, մտերմացել էին շատ, նրա կյանքն էր փրկել։ Այնքան ուրախացա խաչը գտնելու լուրից, ինձ թվաց, թե ամեն ինչ լավ է լինելու։ Բայց երկու ժամ հետո բոթը ստացանք»։

Հոկտեմբերի 29-ին Մխիթարը զոհվում է Ներքին Հոռաթաղում։ «Չորս հոգով՝ երկու ժամկետային տղաները, սպան և Մխոս, խրամատ են փորել։ Սկսվել են օդային հարվածները։ Սպան զոհվել է, Մխոս՝ վիրավորվել։ Խաչը տվել է Սերոժին ու ասել՝ գնա։ Բայց նա չի գնացել։ Օգնություն է կանչել։ Շտապօգնության մեքենայով տղաներին տեղափոխել են, բայց Սերոժը հասկացել է՝ Մխոն իր մոտ ոչ մի փաստաթուղթ չունի և կկորչի զոհվածների մեջ։ Հասել է հոսպիտալ, տղայիս տվյալներով թուղթը դրել Մխոյիս գրպանը, որ կարողանան մեզ գտնել։ Իր մարմնի վրա դաջվածքներ կային, նաև դրանցով իրեն շուտ ճանաչեցին։ Մի քանի օր հետո Մխոս տանն էր, իրեն չենք փնտրել, ուղղակի սպասում էինք մինչև մեզ կհասնի։ Մեզ երանի էին տալիս, որ Մխոյիս երկար չենք փնտրել...»։

Ապրելու ուժի մասին։ «Տղայիս դասընկերուհին միշտ ասում էր՝ Մխոյի չլինելով՝ այս աշխարհից մի քանի հոգի պակասել են։ Ի՜նչ խորհուրդ կա այս մեկ ձևակերպման մեջ։ Հետո Եռաբլուրում ես ամեն անգամ սկսեցի նոր մարդկանց հանդիպել, նոր պատմություններ լսել իր անցած հերոսական ճանապարհի մասին։ Կյանքի վերջին րոպեներին իր հետ եղած զինծառայողը եկավ մեր տուն։ Ասաց. «Շատ բան ձեզ չեմ պատմի, բայց իմացեք, որ, օրինակ՝ երբ տղաների մարմինները չէին կարողանում անանցանելի հատվածներից դուրս բերել, ում կարողացել է, Մխոն է դուրս բերել»։ Մի անգամ էլ հենց այդ տղային է օգնել, երբ ոտքից վիրավորվել է։ Այնպիսի պատմություններ էին, որ երկմտում էի՝ ֆիլմի մասին են պատմում, թե իրականության։ Անտանելի բարդ շրջան էր, բայց մի օր մեկն ասաց. «Մխոն հետ է գալու, դու պետք է տեսնես իրեն»։ Այդ մեկ նախադասությունն ուժ տվեց։ Ճիշտ է, վայ այս ապրելուն, բայց այդ մեկ նախադասությունն ինձ ուժ տվեց։ Իրեն պետք է տեսնեմ, չգիտեմ՝ ինչպես, բայց պետք է տեսնեմ։ Իսկ հետո աղջիկս ընտանիք կազմեց, երկու թոռնիկ ունեմ, տղային անվանակոչել են Մխիթար։ Ապրում ենք, բայց սա ապրել չի, մեր կյանքում ինչ-որ բան կիսատ է, դատարկ»։

Հ. Գ.- Կամավոր Մխիթար Կուջոյանը հետմահու պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում