Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Եթե միջազգային առևտրով արդեն զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ապա ո՞րն է այդ առևտուրն ԱԳՆ-ի անվան հետ կապելու իմաստը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այլևս կոչվելու է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Անվանափոխությունը ներկայացվում է որպես արտաքին քաղաքականության և տնտեսական շահերի ավելի սերտ կապի տրամաբանական քայլ։ Սակայն այս որոշման մեջ կա մի պարզ հարց, որի պատասխանը, կարծես, այնքան էլ պարզ չէ․ եթե միջազգային առևտրով արդեն զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ապա ինչո՞ւ է նույն ոլորտը ներառվում նաև ԱԳՆ-ի անվան և պատասխանատվության շրջանակում։

Խնդիրը արտաքին առևտրի կարևորությունը չէ։ Ընդհակառակը՝ Հայաստանի համար արտաքին շուկաները, արտահանումը և տնտեսական դիվանագիտությունը ռազմավարական նշանակություն ունեն։ Խնդիրը պետական կառավարման տրամաբանությունն է․ արդյոք անհրաժե՞շտ է նույն ոլորտի համար ունենալ երկու նախարարական կենտրոն։

Արտաքին առևտուրը նոր ոլորտ չէ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն արդեն ունի Առևտրի և ինտեգրացիայի վարչություն և զբաղվում է արտաքին առևտրի քաղաքականության, առևտրային ռեժիմների, տնտեսական ինտեգրման, արտահանման խթանման և արտաքին շուկաների հետ կապված հարցերով։

Այսինքն՝ Հայաստանը մինչ այս էլ ունեցել է պետական մարմին, որի գործառույթների մեջ մտնում է միջազգային առևտուրը։

Հետևաբար ԱԳՆ-ի անվանափոխությունից հետո առաջին հարցը պետք է լինի ոչ թե՝ «ինչո՞ւ է տնտեսական դիվանագիտությունը կարևոր», այլ՝ «ի՞նչ կոնկրետ նոր լիազորություն է ստանում ԱԳՆ-ն»։

Եթե պատասխանը տնտեսական դիվանագիտությունն է, ապա դրա անհրաժեշտությունը դժվար է վիճարկել։ Դեսպանատները պետք է աշխատեն ներդրումների ներգրավման, արտահանման հնարավորությունների, նոր շուկաների և տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։

Բայց տնտեսական դիվանագիտությունը նույնը չէ, ինչ արտաքին առևտրի պետական կառավարումը։

Հարց է առաջանում  նաև, թե որտե՞ղ է ավարտվում մեկ նախարարության, և որտե՞ղ է սկսվում մյուսի գործառույթը: Սա հիմնական խնդիրն է։

Եթե Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է մշակել արտաքին առևտրի քաղաքականությունը, իսկ ԱԳՆ-ն նույնպես ստանում է միջազգային առևտրի ոլորտում քաղաքական պատասխանատվություն, ապա պետք է հստակ լինի՝ ով է ինչի համար պատասխանատու։

Ո՞վ է որոշում արտաքին առևտրի առաջնահերթությունները։

Ո՞վ է բանակցում առևտրային համաձայնագրերը։

Ո՞վ է որոշում, թե որ շուկաներն են Հայաստանի համար ռազմավարական։

Ո՞վ է աշխատում արտահանող ընկերությունների հետ։

Եվ վերջապես՝ եթե արդյունք չկա, ո՞ր նախարարն է դրա համար քաղաքական պատասխանատվություն կրում։

Այս հարցերը մանրուք չեն։ Դրանք պետական կառավարման արդյունավետության հիմքն են։

Երկու նախարարություն կարող են համագործակցել նույն ոլորտում, բայց դա դեռ չի նշանակում, որ նույն ոլորտը պետք է ամրագրվի երկուսի անվան մեջ։

Եթե նպատակը տնտեսական դիվանագիտությունն է, կարելի էր գնալ այլ ճանապարհով:

ԱԳՆ-ի տնտեսական բաղադրիչի ուժեղացումը լիովին հասկանալի և անհրաժեշտ քայլ է։ Բայց դրա համար պարտադիր չէ նախարարության անվան մեջ «միջազգային առևտուր» ավելացնել։

Ավելի տրամաբանական կլիներ ունենալ հստակ բաժանում.

Էկոնոմիկայի նախարարություն՝ արտաքին առևտրի տնտեսական քաղաքականություն, առևտրային ռեժիմներ, արտահանման խթանում, շուկաների տնտեսական վերլուծություն և գործարարների հետ աշխատանք։

ԱԳՆ՝ տնտեսական շահերի դիվանագիտական ներկայացում, միջպետական հարաբերությունների միջոցով առևտրային հնարավորությունների ընդլայնում, դեսպանատների տնտեսական աշխատանք և արտաքին քաղաքականության գործիքներով Հայաստանի տնտեսական շահերի առաջմղում։

Այս դեպքում նախարարությունները լրացնում են միմյանց, ոչ թե մտնում նույն դաշտ։

Եվ ի  վերջո՝ փոքր պետությունը չի կարող իրեն թույլ տալ գործառույթների կրկնություն: 

Հայաստանի նման երկրի համար սահմանափակ ռեսուրսների պայմաններում առավել կարևոր է հստակ բաժանել լիազորությունները, ոչ թե նույն գործառույթը վերագրել տարբեր գերատեսչությունների։

Եթե միջազգային առևտրի քաղաքականությամբ արդեն զբաղվում է Էկոնոմիկայի նախարարությունը, ապա ԱԳՆ-ի դերը կարող է լինել այդ քաղաքականության դիվանագիտական առաջմղումը՝ առանց նույն ոլորտը նախարարության անվան մեջ ներառելու։

Հակառակ դեպքում ոչ թե հստակություն, այլ պատասխանատվության լղոզում ենք ստանում։

Ու հարցը մնում է նույնը. եթե միջազգային առևտրով արդեն զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ապա ո՞րն է այդ առևտուրն ԱԳՆ-ի անվան հետ կապելու իմաստը։

Արմինե Մկրտումյան