Իրանի հարվածների հետևանքով Բահրեյնում ոչնչացվել են ամերիկացի զինվորներ
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերն ավարտել են իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների հերթական շարքը։ Հարձակման թիրախում են եղել հակաօդային պաշտպանության միջոցները, ռադարներն ու կապի հանգույցները։
Ամերիկացի զինվորականները Հորդանանի տարածքում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ Իրանի հարվածների հետևանքով կորուստներ չեն ունեցել, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ աղբյուրների խոսքով՝ ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել։
ԻՀՊԿ-ն ավելի վաղ պնդել էր, որ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով մեծ թվով ամերիկացի զինվորներ են ոչնչացվել։ ԻՀՊԿ-ի վարկածով՝ հարձակման հետևանքով խոցվել են մի քանի կարևոր օբյեկտներ և հարվածային ուղղաթիռներ։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ռադիոլոկացիոն օբյեկտներին։ Tasnim գործակալությունը փոխանցում է, որ իրանական բանակը զանգվածային անօդաչու թռչող սարքերից հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող Շեյխ Իսայի ռազմաբազայի ռադիոլոկացիոն օբյեկտներին և ամերիկացի զինծառայողների գտնվելու վայրերին: