Գագիկ Բաղունցի դիտարկմամաբ, Արցախի հարցը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, այլ նաև սոցիալ-տնտեսական, իրավական, ինչու չէ հումանիտար բաղադրիչներ, և բոլոր այդ ուղղություններով մենք փորձում ենք գործունեություն ծավալել՝ առաջնային խնդիր ունենալով արցախահայության ծանր վիճակից ելք փնտրելը։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը, որը նրանք կոչում են խաղաղության գործընթաց, Բաղունցն արձագանքեց. «Ես չեմ ուզում գնահատականներ տալ այդ գործընթացներին, բայց այնուամենայնիվ ասեմ, որ արցախայությունը երևի հայ ազգի ամենավառ ներկայացուցիչներն են, որոնք կողմնակից են խաղաղությանը։ Անցնելով վերջին տարիներին երեք պատերազմներով, մենք շատ լավ գիտենք խաղաղության գինը և ամեն ձև ձգտում ենք այն քաղաքականությունը վարել, որը կնպաստի երկարաժամկետ խաղաղության։
Բայց խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին։ Իհարկե, որոշակի զիջումներ արվում են և դա քաղաքական պարտադրանք է, միջազգային ավելի հզոր ուժեր թելադրում են խաղի կանոնները և խաղաղությունը այդպես չէ, որ հեշտ է ձեռք բերվում, բայց այնուամենայնիվ այդ խաղաղությունը պետք է ստանալ ոչ սկզբունքային զիջումների հաշվին»։