Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Միջազգային

Փաշինյանը Պուտինի հետ զրույցից հետո խոսեց ռուսերեն․ Մոսկվան Երևանին փակուղու առաջ է կանգնեցրել. Московский комсомолец

Բիշքեկում երեկ կայացավ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցած զրույցը շատ ավելի կարևոր էր, քան սովորական արարողակարգային հայտարարությունների փոխանակումը։

Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղակիորեն բացատրել է, թե Եվրամիության ուղղությամբ շարժվելը ինչ հետևանքներ կարող է ունենալ Երևանի համար։ Դրանից հետո Փաշինյանը զրույցի ընթացքում անցել է ռուսերենի: Այս մասին գրում է Царьград-ը:

Հակադրությունը բավական նկատելի էր։ ՇՀԿ-ի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը հանդես էր գալիս հայերենով։ Նախկին խորհրդային հանրապետությունների ներկայացուցիչների շարքում նա միակն էր, որն ընտրել էր ազգային լեզուն։ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները խոսում էին ռուսերեն։

Պուտինը չի վիճարկել Հայաստանի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ընդունել Երևանի ցանկացած որոշում։ Սակայն միաժամանակ Ռուսաստանը հաշվի կառնի այդ որոշման հետևանքները երկկողմ հարաբերությունների համար։

Գլխավոր հարցը վերաբերում է ԵԱՏՄ-ին։ Ներկայում Հայաստանը հասանելիություն ունի միության ընդհանուր շուկային և օգտվում է գործող առևտրային առավելություններից։ Եվրոպական ինտեգրման անցումը կպահանջի այդ պայմանների փոփոխություն։ Կառաջանան նոր տեխնիկական պահանջներ, անհրաժեշտ կլինի վերակառուցել առևտրային շղթաները, իսկ ներկայիս առավելությունների մի մասը կարող է վերանալ, գրում է «Московский комсомолец»-ը։

Ռուսաստանի նախագահը ներկայացրել է թվեր, որոնք դժվար է անտեսել։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն 10,6 միլիարդ դոլարից աճել է մինչև 29,2 միլիարդ դոլար։ Միության անդամ պետություններ արտահանումն աճել է մոտ տասն անգամ։ Ներկայում Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 36 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին։

Պուտինն առանձին կանգ է առել եվրոպական և եվրասիական չափորոշիչների տարբերությունների վրա։ Գյուղատնտեսական արտադրանքի, տեխնիկական կանոնակարգերի և հավաստագրման ոլորտներում կանոններն այնքան էապես են տարբերվում, որ ուղղության փոփոխությունից հետո առևտրի նախկին ձևաչափի պահպանումը հեշտ չի լինի։

Միևնույն ժամանակ Մոսկվան Երևանից հստակություն է ցանկանում։ Պուտինը հիշեցրել է, որ Փաշինյանն ավելի վաղ խոսել էր երկրի ապագայի վերաբերյալ հանրաքվեի մասին։ Ռուսական կողմը պատրաստ է հարգել Հայաստանի քաղաքացիների կամքը, սակայն նրան անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ որոշում կկայացվի։ Դրանից է կախված Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետագա առևտրատնտեսական քաղաքականությունը։

Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին Երևանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում։ Միաժամանակ վարչապետը շարունակում է խոսել եվրոպական հեռանկարի և հայերի՝ այլ ուղի ընտրելու իրավունքի մասին։ Վերջնականապես դուրս գալու որոշման դեպքում, նրա խոսքով, գործընկերներին այդ մասին կտեղեկացնեն վեց ամիս առաջ։

Հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը՝ որքան երկար Հայաստանը կկարողանա միաժամանակ պահպանել Ռուսաստանի հետ նախկին տնտեսական կապերը և շարժվել եվրոպական ինտեգրման ուղղությամբ։

Պուտինը հասկացնել է տվել, որ այս երկու ուղղությունները անվերջ համատեղել չի ստացվի։ Եթե Երևանը սկսի անդամակցության գործընթացը մեկ այլ ինտեգրացիոն կառույցում, Մոսկվան ստիպված կլինի դա հաշվի առնել Հայաստանի հետ հարաբերությունների ձևավորման ժամանակ։

Այս հայտարարությունների ֆոնին Փաշինյանի՝ ռուսերենի անցնելը հատկապես ուշագրավ է թվում։ Դեռ նախօրեին նա հանրային հարթակում ցուցադրում էր ռուսերենից իր հեռավորությունը։ Իսկ Պուտինի հետ զրույցում ռուսերենը կրկին լիովին տեղին դարձավ։

Բիշքեկում Երևանին հիշեցրին մի պարզ բան․ քաղաքական ընտրությունն ունի տնտեսական գին։ Իսկ Մոսկվային արդեն բավարար չեն գործընկերության պահպանման մասին ընդհանուր հայտարարությունները։ Նրան անհրաժեշտ է հստակություն, թե որ ուղղությամբ է Հայաստանը պատրաստվում շարժվել հետագայում։