Էրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը արդյունավետ է եղել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու, մասնավորապես, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, և այն բավական արդյունավետ էր։ Հանդիպումն անցավ շատ-շատ անկեղծ մթնոլորտում», — Բիշքեկից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին։ Ռուսաստանի կողմից հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը և կառավարության աշխատակազմի այլ անդամներ։