Վստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ, Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Այս պատմական oրը խորհրդանշում է Վիետնամի անկախության ճանապարհը և այն նշանակալի առաջընթացը, որ արձանագրվել է վերջին տասնամյակներին։
Վստահ եմ, որ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: