Թուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորած
Ստամբուլի Սիլիվրիի ափերի մոտ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, բախվել են թուրքական դրոշով երկու առևտրային նավեր։ Դեպքից հետո նավերից մեկում վնաս չի արձանագրվել, իսկ մյուս նավի անձնակազմի 10 անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել։
Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ ALSU նավը Քոջաելիից ուղևորվում էր Ալիաղա, իսկ մյուսը՝ Իսքենդերունի նավահանգստից դեպի Քարաբյուք Էրեղլի։
Դեպքի վայր են ուղարկվել առափնյա անվտանգության և ծովափնյա պահպանության բազմաթիվ խմբեր, հայտնում է Ermenihaber-ը"