Մանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարից
Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու կյանք խլած վթարի 11 տուժածներից 8-ը դուրս են գրվել
«2 պացիենտի մոտ ախտորոշվել է կայուն ծանր վիճակ, կյանքին սպառնացող իրավիճակներ չեն եղել, նրանք տեղափոխվել են Երևան՝ «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ»,- այս մասին հայտնել է «Ապարան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Գալստյանը։
Նրա խոսքով՝ 2-ն էլ տղամարդիկ են։ «Ապարան» ԲԿ-ում շարունակում է մնալ 1 տուժած՝ 18-ամյա աղջիկ, որին նախապատրաստում են պլանային կարգով վիրահատության։