ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը
Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագրին նվիրված՝ «Կանանց առաջնորդությունը՝ հանուն խաղաղության մշակույթի խթանման» խորագրով բարձր մակարդակի ֆորումին ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը՝ շեշտելով կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցության կարևորությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
«Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ում ինքնության հիմքով խտրականության և բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով կրթության առանցքային դերը խաղաղ հասարակությունների ձևավորման գործում։ Այս համատեքստում շեշտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։