Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ» Արևմուտքն էլ է պայմաններ դնում.«ՀրապարակՌուսական բանակը գիշերը հրթիռակոծել է Կիևը. կան վիրավորներ և ավերածություններԲանակում զոհերի աննախադեպ վիճակագրությունը համակարգում կրքեր է բորբոքել. «Հրապարակ»«Սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին». ի՞նչ են հասկացրել արցախյան էլիտային. «Իրավունք»Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են. «Հրապարակ»Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱրևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. ՎենսՈւիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ ԶելենսկիimID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱրարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասինԲելառուսում արգելել են «ոչ բավարար չափով կոնյակային» հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքըԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենՖրանսիայում տասնութամյա տղամարդը պլանավորել է առեւանգել մի քանի հայտնի մարդկանցՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովՂազախստանը նավթի տարանցման նոր երթուղի է բացել դեպի ՂրղզստանԹրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբԱյդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործովԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՔաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀԹուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն«Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարինԱլեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըԱլյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգըԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՊատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում էՎահագն Չախալյանը կազատվի տնային կալանքիցԱրևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել ՀՀ-ին ՌԴ-ից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԱլեն Սիմոնյանն ընդունել է Վասիլիս ՄարագոսինՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ. «Ազատություն»
Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՓրկարարները մաքրել են ճանապարհին թափված քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
1992-93 թթ․ Թուրքիան 3 անգամ ծրագրում էր չափավոր հարված հասցնել Հայաստանին, և միայն Ռուսաստանի կոշտ արձագանքն է կանգնեցրել Թուրքիային․ Շարմազանով (տեսանյութ)
Հասարակություն

Կաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգը

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲԸՄ Հայաստանի նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանը։

Հայր Հարությունը Նորին Սրբությանը ներկայացրեց նախաձեռնության խորհուրդն ու նպատակը՝ նշելով, որ ողջ ուսումնական տարվա ընթացքում կրթական ծրագրի շրջանակներում Արաբկիրի Հայորդյաց տուն են հրավիրվել մշակույթի, կրթության ու հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել սաներին, ինչպես նաև գորգագործության ու կարպետագործության դասարանի սաների հետ համատեղ գործել ինքնատիպ մի վիշապագորգ, որն իբրև իրենց որդիական սիրո և երախտագիտության արտահայտություն ընծայում են Հայոց Հայրապետին։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը՝ ի դեմս տիար Վազգեն Յակուբյանի, Երևանում գործող Հայորդյաց տների հովանավորության և կրթական գործունեությանը բերած կարևոր նպաստի համար։
Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նախաձեռնության մասնակիցներին՝ գոհունակություն հայտնելով ուսումնական գործընթացում մշակութային անվանի գործիչների ներգրավվածության առիթով։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ վերջիններս անձնական օրինակով, փորձով ու վաստակով իրենց կարևոր նպաստ են բերում Հայորդյաց տների կրթադաստիարակչական առաքելությանը։

Նորին Սրբությունը իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց նաև Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին՝ մաղթելով արդյունավոր ծառայություն՝ ի նպաստ հայորդիների կրթության ու ազգային-հոգևոր դաստիարակության։

Նախաձեռնությանը մասնակից սաներին Հայոց Հայրապետը մաղթեց, որ Ամենակալ Տերը բազմապատկի նրանց շնորհները, զորացնի բարի ու ստեղծագործ ձգտումների մեջ և պարգևի նորանոր հաջողություններ։