Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայտնի են «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի հաղթողների անունները

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ իրականացված «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել «Ականավոր» թիմը, որի կազմում ընդգրված են «ՖայմԹեք» ընկերության անդամներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Երկրորդ և երրորդ տեղ են զբաղեցրել Գյումրիից «Անդրոիդ» և «Դիջիթալ քլաուդ» թիմերը: Հաղթողները «Յուքոմ» ընկերության կողմից արժանացել են համապատասխանաբար 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևի: Խրախուսական մրցանակի՝ 100 000 դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծողներ» թիմը:

ԻՏՁՄ մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ մրցույթն ավանդաբար անցկացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում և նպաստել ազգային անվտանգություն ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:

«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով՝ նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը», – նշել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, – «Արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք ԻՏՁՄ-ի հետ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Համոզված եմ, որ մեր երիտասարդներն ունեն մեծ ներուժ և կարող են հաջողությունների հասնել այս բնագավառում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շատ արագ և դինամիկ զարգացող բնագավառ է և ամբողջ աշխարհում շատ կարևոր նշանակություն ունի մի շարք հիմնախնդիրներ լուծելիս: Հուսով եմ, որ այստեղ ներկայացված լուծումները կգտնեն իրենց հետագա օգտագործումը»:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մեկնարկը տրվել էր 2015 թ. նոյեմբերին: Այս ընթացքում մասնակիցներից պահանջվում էր պատրաստել այնպիսի ռոբոտներ, որոնք խոչընդոտները շրջանցելով, կգտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես կնշեն դրանց գտնվելու վայրը և ականների դասավորվածությամբ էլեկտրոնային քարտեզ կուղարկեն համակարգչին:

Մրցույթին ներկայացված են եղել նաև Գորիսի, Վանաձորի, Սիսիանի, Թալինի, Վեդիի և Երևանի այլ թիմեր: Մինչ եզրափակիչ փուլը մրցույթի մասնակիցները խորհրդակցել են ոլորտի մասնագետների հետ և բարելավել իրենց նախագծերը: Ռոբոտների պատրաստման դետալները տրանադրվել են կազմակերպիչների կողմից:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը («Վենժ»), Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ»), Արամ Քերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Արման Պողոսյանը («Ինստիգեյթ») և Հրաչ Խաչատրյանը («Սայմոտեկ»):

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և «Յուքոմը» իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս ամսին:

Միությունից հիշեցնում են, «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008 թ. սկսած: Հայաստանում ռոբոտաշինության ոլորտը զարգացնելու նպատակող բացի վերը նշված «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթներից ԻՏՁՄ-ն ՀՀ Կառավարության աջակցությամբ և մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ ՀՀ դպրոցներում ներդնում է ռոբոտաշինության և ինժեներական խնբակ-լաբորատորիաներ:

Լաբորատորիաները ներառում են բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության ուսումնական հավաքածուներ և այլ սարքեր: «ԱրմՌոբոտիքս» և «ՀՀ կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման» ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանում և Արցախում արդեն գործում է 86 խմբակ, որոնցից 26-ը համալրված են ժամանակակից սարքերով: ԻՏՁՄ-ն պլանավորում է ինժեներական լաբորատորիաներ հիմնել հանրապետության բոլոր դպրոցներում: