Ռուսական բանակը գիշերը հրթիռակոծել է Կիևը. կան վիրավորներ և ավերածություններ
Կիևում ռուսական հարվածի հետևանքով բազմահարկ շենքում երեք մարդ է տուժել։ Մի քանի տասնյակ մարդու հաջողվել է տարհանել։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ռուս զինվորականները ԱԹՍ-ով հարվածել են Գոլոսեևսկի շրջանում գտնվող 9-հարկանի բնակելի շենքին։ Հարվածը տեղի է ունեցել 8-9-րդ հարկերի մակարդակում, որից հետո հրդեհ է բռնկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարներին հաջողվել է տարհանել 25 մարդու։
Բացի այդ, ռուսական հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել 50 քառակուսի մետր տարածքում, որը փրկարարները կարողացել են մարել։
Հիշեցնենք, որ Գոլոսեևսկի շրջանում հրետակոծության հետևանքով վնասվել է 9-հարկանի բնակելի շենք։ Քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ շենքում հրդեհ է բռնկվել չորրորդից մինչև իններորդ հարկերի մակարդակում։
«Դառնիցկի շրջանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են խանութներից մեկի մոտ։ Հավանաբար կան տուժածներ», – հայտնել է Կլիչկոն։
ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով բժիշկները հոսպիտալացրել են երկու տուժածի։