Ինչպես է փոխվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ «Ժողովուրդ»Այլևս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը. «Հրապարակ»TRIPP-ը Հայաստանի տարածքում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանին մոտ. ՌԴ անվտանգության խորհուրդՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»Լիլիթ Մակունցը որոշում ունի. «Իրավունք»Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ» Արևմուտքն էլ է պայմաններ դնում.«ՀրապարակՌուսական բանակը գիշերը հրթիռակոծել է Կիևը. կան վիրավորներ և ավերածություններԲանակում զոհերի աննախադեպ վիճակագրությունը համակարգում կրքեր է բորբոքել. «Հրապարակ»«Սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին». ի՞նչ են հասկացրել արցախյան էլիտային. «Իրավունք»Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են. «Հրապարակ»Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱրևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. ՎենսՈւիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ ԶելենսկիimID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱրարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասինԲելառուսում արգելել են «ոչ բավարար չափով կոնյակային» հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքըԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենՖրանսիայում տասնութամյա տղամարդը պլանավորել է առեւանգել մի քանի հայտնի մարդկանցՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովՂազախստանը նավթի տարանցման նոր երթուղի է բացել դեպի ՂրղզստանԹրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբԱյդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործովԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՔաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀԹուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն«Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարինԱլեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըԱլյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգըԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՊատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում էՎահագն Չախալյանը կազատվի տնային կալանքիցԱրևային կայանների տեղադրման և շահագործման գործընթացներում բացահայտվել են առերևույթ խախտումներԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել ՀՀ-ին ՌԴ-ից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում
Մամուլ

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները շարունակում են քննարկել Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի թեկնածության հարցը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Իշխանական շրջանակներում որոշումը պայմանավորում են նրանով, որ Արսենյանի աշխատանքը չի արդարացրել ակնկալիքները, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Մինչդեռ դրանք բարելավելու ուղղությամբ անձամբ Փաշինյանի ջանքերը դեռ արդյունք չեն տալիս, հետևաբար դեսպանի աշխատանքը ոչինչ է այդ հարթության մեջ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։ Վարչապետն արդեն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է Մոսկվա, որտեղ քննարկվելու են նաև տարածաշրջանային գործընթացներն ու Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունները։ Թե ով, ի վերջո, կստանձնի Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, դեռ հայտնի չէ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։