Դոնալդ Թրամփը տարածել է Սթիվ Ուիթքոֆի՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացի վերաբերյալ հոդվածըՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿրթել չստացվեց, որոշել է պատժել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին, հետապնդման և ձերբակալության ենթարկվելը չպետք է անտարբեր թողնի. Արա Աբրահամյանը դիմել է դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներինԹուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին. «Հրապարակ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին«Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին. «Իրավունք» Ինչպես է փոխվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ «Ժողովուրդ»Այլևս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը. «Հրապարակ»TRIPP-ը Հայաստանի տարածքում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանին մոտ. ՌԴ անվտանգության խորհուրդՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»Լիլիթ Մակունցը որոշում ունի. «Իրավունք»Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ» Արևմուտքն էլ է պայմաններ դնում.«ՀրապարակՌուսական բանակը գիշերը հրթիռակոծել է Կիևը. կան վիրավորներ և ավերածություններԲանակում զոհերի աննախադեպ վիճակագրությունը համակարգում կրքեր է բորբոքել. «Հրապարակ»«Սաղիդ ներկան ու անցյալը կփռենք արեւին». ի՞նչ են հասկացրել արցախյան էլիտային. «Իրավունք»Սկանդալ դպրոցում. ծնողները վրդովված են. «Հրապարակ»Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»Զախարովան Արևմուտքի իշխանություններին մեղադրել է ռուս դիվանագետների դեմ սադրանքների մեջ US Open. հայ թենիսիստ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱրևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում․ Ռոմանոս ՊետրոսյանՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԱՄՆ-ն չի բանակցի Իրանի հետ, քանի դեռ չեն դադարեցվել նավերի վրա հարձակումները. ՎենսՈւիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ ԶելենսկիimID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱրարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասինԲելառուսում արգելել են «ոչ բավարար չափով կոնյակային» հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքըԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենՖրանսիայում տասնութամյա տղամարդը պլանավորել է առեւանգել մի քանի հայտնի մարդկանցՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովՂազախստանը նավթի տարանցման նոր երթուղի է բացել դեպի ՂրղզստանԹրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբԱյդտեղ պետք է սովորի այն մարդը, ով որոշում ունի, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվելու է այդ գործովԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎահագն Խաչատուրյանը և չեխ սենատոր Վիստերչիլն անդրադարձել են հարևանների հետ ՀՀ-ի հարաբերություններին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՔաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողելՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ծառուկյա՛ն, Ծառուկյա՛ն». ծափերով ու վանկարկումներով ԲՀԿ առաջնորդին դատարանից ճանապարհեցին ՔԿՀԹուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվելԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն«Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ»․ Իրանի ԱԳՆ-ում պատասխանել են ԱՄՆ ֆինանսների նախարարինԱլեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը կարևորել են երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումըԱլյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿաթողիկոսին ընծայվեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության շրջանակներում պատրաստված գորգըԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ
Մամուլ

Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կիրանցում ծնված, Իջևան համայնքի Ազատամուտ գյուղում բնակվող Արայիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային Ժողովի հերթական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ 2026 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան բնակավայրի կենտրոնական հատվածում կազմակերպված հավաքին մասնակցելով՝ «քաղաքական կամ այլ հայացքներից ելնելով, հաստատապես տեղյակ լինելով իր խոսքերի հրապարակայնորեն ցուցադրվելու հանգամանքի մասին», Ռ.Քոչարյանի՝ «Պատը լա՞վ եք պահում» հարցին ի պատասխան, ինչ որ անձանց նկատմամբ «բռնություն գործադրելու հրապարակային կոչ է հնչեցրել», որը, ըստ մեղադրանքի, դրսևորվել է «Ես էդ պատի տակին մարդկանց գնդակահարելու եմ, ես ասել եմ, ասելու եմ, ոչ էլ վախենում եմ» արտահայտությամբ, որը տարածվել է զանգվածային լրատվության միջոց հանդիսացող համացանցում՝ «Ազատություն» լրատվական կայքում:

Արայիկ Ղազարյան ազատամարտիկ է, հրետանու սպա է եղել, նրա եղբայրը 1992թ․ զոհվել է Ոսկեպարում։ Ղազարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»)։

Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։ 2026 թ․ մայիսի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ա.Ղազարյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք՝ 1 ամիս ժամկետով և բացակայելու արգելք։ 2026թ․ հունիսի 23-ին Իջևան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանը որոշել է Ա․ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին հանրային մեղադրող Վահե Գրիգորյանի միջնորդությունը մերժել, կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխել և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճում, պահպանելով բացակայելու արգելքը:

Այս քրեական գործով դատավարությունը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Դատական վերջին նիստը կայացել է հուլիսի 9-ին, հաջորդը նշանակված է սեպտեմբերի 17-ին։ Քրեական գործով մեղադրող Վ․ Գրիգորյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, դատարանին խնդրելով ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2026թ. որոշումը, մեղադրյալ Ա․ Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելքի կիրառումը ճանաչելով անթույլատրելի եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք՝ 3 ամիս ժամկետով: Օգոստոսի 6-ին վերաքննիչ քրեական դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ որոշել է Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վ․ Գրիգորյանի բողոքը մերժել, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026թ․ հունիսի 23-ի որոշումը թողնել անփոփոխ։

Մարդուն մի նախադասության համար դատում են եւ դատելով էլ չեն սահմանափակվում, ուզում են բանտային կալանքի մեջ պահել: Երեւի մեր վրիժառու ժամանակների ոգով են առաջնորդվում մեղադրողները: Մանավանդ մեղադրյալը Քոչարյանի համակիր է: