2026թ. օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումըՂազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումըՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մերձակայքում գտնվող երկու բնակավայր«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել (Ազատություն) Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանըԹբիլիսիում կկազմակերպվի Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունԿասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըԱմերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետՌուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ ԱնանյանԿիրակին տեղումնառատ կլինիԲաքվում պահվող գերիներից ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել, անունները մենք գիտենք. Սիրանուշ ՍահակյանԿասեցվել է Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԿոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnրԱդրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետԲաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրել-հեռացրել են․ Սիրանուշ ՍահակյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՕմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարքից Ռուբեն Վարդանյանի դատավճռում հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեությունԱդրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության հասնելը դառնում է ավելի ու ավելի իրատեսական.Դենիս Սամմութ
Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ. Hetq.am
Ադրբեջանում նշել են, որ ԵՄ լոբբիստները կրկին բարձրացնում են Ղարաբաղի թեման՝ Ռուբեն Վարդանյանի օրինակովՓաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է ՀայաստանԲաքվում հայ գերիների զանգերը վերահսկվում են և կարող են հարկադիր ընդհատվել, նրանք բացարձակ մեկուսացված ենՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվում որակվել է հանցավոր գործունեություն (տեսանյութ)Բաթումիում բախվել են երկու նավակներ, տուժածներ կան (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքըՌուբեն Վարդանյանի գործն ամբողջությամբ ֆարս է. այն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ ՍահակյանԵթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը. ԱբրահամյանՄեղադրյալներից մեկը մահացել է. Ի՞նչ է հայտնի Լոռիում կեղծ թղթերով միս վաճառելու գործիցՈչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա
Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ
Դոնալդ Թրամփը տարածել է Սթիվ Ուիթքոֆի՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացի վերաբերյալ հոդվածըՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿրթել չստացվեց, որոշել է պատժել. «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանի՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ միասին, հետապնդման և ձերբակալության ենթարկվելը չպետք է անտարբեր թողնի. Արա Աբրահամյանը դիմել է դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչներինԹուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին. «Հրապարակ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին«Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին. «Իրավունք» Ինչպես է փոխվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ «Ժողովուրդ»Այլևս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը. «Հրապարակ»TRIPP-ը Հայաստանի տարածքում հնարավորություն կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանին մոտ. ՌԴ անվտանգության խորհուրդՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար. «Հրապարակ»Լիլիթ Մակունցը որոշում ունի. «Իրավունք»Ինչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան

Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն։ Նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում: Այս մասին գրել է «Միասնության 

«Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին վստահեցնում էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որևէ ծանուցում չի ներկայացրել, իսկ եվրոպական ուղղությունը Ռուսաստանի դեմ չէ։

Ընդամենը երկու օր անց նա հայտարարեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազան այլևս կենսական անհրաժեշտություն չէ, Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի հեռանալ, իսկ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիոն իրավունքները երրորդ կողմին փոխանցելը լավագույն տարբերակը կլինի։

Սակայն նույն հայտարարությունների շարքում Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը սպասում է «Ռոսատոմի» առաջարկին՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։

Հենց այստեղ է ամբողջ քաղաքականության հակասությունը։

Ռազմական ներկայության հարցում Ռուսաստանը ներկայացվում է որպես այլևս ոչ անհրաժեշտ ուժ, երկաթուղու հարցում՝ որպես հեռացման ենթակա կառավարիչ, ԵԱՏՄ-ի դեպքում՝ որպես դեռևս անհրաժեշտ շուկա, իսկ ատոմային էներգետիկայում՝ որպես հնարավոր երկարաժամկետ ռազմավարական գործընկեր։

Ռուսաստանի հետ «սիլիբիլիները», հետևաբար, չեն ավարտվել։ Դրանք պարզապես դարձել են ընտրովի, գործարքային և հանրությունից փակ։

Նոր ատոմակայանը սովորական տնտեսական պայմանագիր չէ։ Դրա ընտրությունը տասնամյակներով որոշելու է Հայաստանի տեխնոլոգիական կախվածությունը, միջուկային վառելիքի մատակարարումը, սպասարկման համակարգը, մասնագիտական կարողությունները և արտաքին ֆինանսական պարտավորությունները։ Հնարավոր չէ միաժամանակ հանրությանը պատմել ռուսական ռազմավարական ներկայության ավարտի մասին և երկրի հաջորդ էներգետիկ հենասյունը կրկին կառուցել Ռուսաստանի հետ՝ առանց բացատրելու, թե որն է ամբողջական պետական ռազմավարությունը։

Նույն անորոշությունն է նաև անվտանգության ոլորտում։ Տեսակետ կա, որ Ռուսաստանի ձևավորած անվտանգային համակարգը ձախողվել է, իսկ Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բազմիցս եղել է կոշտ, անհեռատես և տնտեսական կախվածությունները քաղաքական ճնշման վերածող։

Բայց «ձախողված» դաշնակցից հեռանալը դեռ ազգային քաղաքականություն չէ։ Ազգային քաղաքականություն կլիներ, եթե իշխանությունը ցույց տար՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր հեռացումից հետո ո՞ր իրական ուժն է պաշտպանելու Հայաստանը, ի՞նչ պարտադիր միջազգային երաշխիքներ են ձեռք բերվել և ինչպե՞ս է փակվելու անվտանգային բացը։ ԵՄ դիտորդական առաքելությունն անզեն քաղաքացիական կառույց է, իսկ հայ-ամերիկյան փաստաթղթերը Հայաստանի պաշտպանության պայմանագրային պարտավորություն չեն պարունակում։

Նույնը վերաբերում է տնտեսությանը։ Ռուսաստանի շուկային շարունակում է բաժին ընկնել Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, ռուսական գազը շարունակում է կենսական դեր ունենալ, իսկ երկաթուղային ամբողջ համակարգը դեռ ռուսական կառավարման ներքո է։ Իշխանությունը չի ներկայացրել ո՛չ այդ կախվածությունների փոխարինման ժամանակացույցը, ո՛չ անցման արժեքը, ո՛չ արտահանողների և աշխատատեղերի պաշտպանության ծրագիրը։

Այս ամենը հետևողական արևմտամետ քաղաքականություն էլ չէ։ Փաշինյանը Արևմուտքին փոխանցում է ռուսական ներկայությունը սահմանափակելու պատրաստակամության ազդակ, Մոսկվային՝ ԵԱՏՄ-ում մնալու և էներգետիկ համագործակցությունը շարունակելու հավաստիացում, իսկ Հայաստանի հանրությանը՝ «այլընտրանքներ ստեղծելու» պատմություն։

Արդյունքում քաղաքականության առանձին քայլերն օբյեկտիվորեն համընկնում են տարբեր արտաքին կենտրոնների շահերի հետ։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կրճատմամբ։ Թուրքիան և Ադրբեջանը՝ տարածաշրջանի հաղորդակցային ու անվտանգային համակարգից Ռուսաստանի մասնակի դուրսմղմամբ։ Ռուսաստանը, իր հերթին, պահպանում է Հայաստանի վրա ազդելու տնտեսական և էներգետիկ լծակները։

Միայն հայկական ազգային շահն է մնում առանց հստակ ձևակերպման, չափելի արդյունքի և պարտադիր երաշխիքի։

Խնդիրը Ռուսաստանին հակադրվելը չէ։ Միանգամայն հասկանալի և անհրաժեշտ կլիներ Ռուսաստանի շահերին հակադրվել՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տնտեսական անկախությունն առաջ տանելու համար։ Բայց այսօր տեսնում ենք այլ պատկեր: Ռուսաստանի շահերը հետ են մղվում այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երրորդ ուժային կենտրոններին, և պահպանվում այնտեղ, որտեղ իշխանությանը դեռ անհրաժեշտ են ռուսական ռեսուրսները։

Սա արտաքին քաղաքական հավասարակշռություն չէ։ Սա չապահովագրված աշխարհաքաղաքական սակարկություն է։

Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն։ Նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում»,- նշել է նա։