Հանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՅուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում2026թ. օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամԽաչատուրյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ-ի արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները
«Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների». Տեր Վրթանեսը Նիկոլ Փաշինյանին լրջանալու կոչ է անում
Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելԳլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում ենԻնչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններըՍտեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
Գագիկ Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Telegram-ում գումարի շորթման նոր սխեմա է գործում. զգուշացումՄիգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABCԿասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունըԵղել են դեպքեր՝ գերիներին հարկադրել են Ղուրան կարդալԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումըՂազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումըՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մերձակայքում գտնվող երկու բնակավայր«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել (Ազատություն) Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանըԹբիլիսիում կկազմակերպվի Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունԿասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըԱմերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետՌուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ ԱնանյանԿիրակին տեղումնառատ կլինիԲաքվում պահվող գերիներից ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել, անունները մենք գիտենք. Սիրանուշ ՍահակյանԿասեցվել է Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԿոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnրԱդրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետԲաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրել-հեռացրել են․ Սիրանուշ ՍահակյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՕմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարքից Ռուբեն Վարդանյանի դատավճռում հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեությունԱդրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության հասնելը դառնում է ավելի ու ավելի իրատեսական.Դենիս Սամմութ
Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ. Hetq.am
Ադրբեջանում նշել են, որ ԵՄ լոբբիստները կրկին բարձրացնում են Ղարաբաղի թեման՝ Ռուբեն Վարդանյանի օրինակովՓաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է ՀայաստանԲաքվում հայ գերիների զանգերը վերահսկվում են և կարող են հարկադիր ընդհատվել, նրանք բացարձակ մեկուսացված ենՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվում որակվել է հանցավոր գործունեություն (տեսանյութ)Բաթումիում բախվել են երկու նավակներ, տուժածներ կան (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքըՌուբեն Վարդանյանի գործն ամբողջությամբ ֆարս է. այն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։

Պաշտպաական թիմից հայտնում են.

«Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։  Սեպտեմբերի 2-ից նա կալանքի տակ է և, չնայած ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ միջնորդությունը մինչ օրս մնացել է անպատասխան։

ՄԻԵԴ-ում գործընթացը սկսվել է 2019 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի բացարձակ արգելքի շրջանակում։ 2020 թվականին ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել Խաչատրյանի բուժօգնությունը կալանավայրում, իսկ դրա անհնարինության դեպքում ապահովել նրա տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց։ 2024 թվականին ՄԻԵԴ է ներկայացվել նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ գանգատ, որի առումով ՄԻԵԴ-ը կարճ ժամանակ սկսել է գործով դատաքննությունը։ Ներկայումս ՄԻԵԴ-ը երկու գանգատները քննում է միասին։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականից մեղադրյալ է մի շարք քրեական վարույթներով, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով։ Նա չի ընդունում մեղադրանքները, իսկ գործերով վերջնական դատական ակտ չկա։ Յոթ տարի շարունակվող քրեական գործընթացին զուգահեռ նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարացել է, մինչդեռ բուժումը հիմնականում սահմանափակվել է ախտանշանային միջամտություններով։

Խաչատրյանի մոտ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, իսկ պարանոցային ողնաշարում տեղադրված իմպլանտը, պաշտպանական կողմի տվյալներով, տեղաշարժվել է՝ ցանկացած շարժման դեպքում առաջացնելով սուր ցավ։ Նրա մոտ առկա են նաև շաքարային դիաբետ, ուսահոդերի և սրտի խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ նրա մոտ սահմանվել է ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան՝ 66 տոկոս, և նա ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։ Նա այլևս չի կարող ինքնուրույն տեղաշարժվել։ Վիրահատության անհրաժեշտությունը տարբեր տարիներին արձանագրվել է բժշկական փորձաքննություններով և մեկ տասնյակից ավելի տեղական ու միջազգային կոնսիլիումների եզրակացություններով։

Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։ Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։ 2025 թվականի ապրիլին դատարանը կրկին թույլատրել է մեկնել Գերմանիա, սակայն որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով կիրառված ելքի արգելքը կանխել է մեկնումը։ Արդյունքում՝ արդեն յոթ տարի անհրաժեշտ վիրահատությունը չստացած և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կորցրած անձը կրկին կալանքի տակ է։

ՄԻՊ-ի միջամտությունից հետո ապահովվել է խնամող անձ, սակայն խնդիրը լուծված չէ։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչների խումբն այցելել է քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց Գագիկ Խաչատրյանի հետ, ուսումնասիրվել են նրա բժշկական օգնության, խնամքի և պահման պայմանները։ ՄԻՊ-ի իրավասությունների շրջանակում բարձրացված խնդիրներն արդեն հասցեագրվել են իրավասու մարմիններին, իսկ դրանց մի մասը լուծում է ստանում։

«Շնորհակալ ենք Մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան համայնքին արագ արձագանքի համար։ Այդ արձագանքը գործնական նշանակություն ունեցավ. ՄԻՊ-ի միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվեց խնամող անձ։ Սակայն նրա կյանքի և առողջության համար առկա վտանգները վերացված չեն։ Ժամանակին և հետևողական արձագանքը կարող է կանխել անդառնալի հետևանքներ, իսկ նման իրավիճակներում՝ նաև կյանք փրկել, կանխարգելով վտանգավոր ու ամոթալի նախադեպի սահմանումը»,– նշում է պաշտպանության թիմը։