ԵՄ-ն դեմ է ԱՊՀ երկրներում ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը․ Նարիշկին
Բրյուսելը մտադիր է խոչընդոտել ԱՊՀ երկրներում ինքնիշխանությանն ու անվտանգությանը միտված օրենքների ընդունմանը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Այս առումով առավել հեռանկարային են համարվում երիտասարդական շարժմանն աջակցելու, կեղծ լրագրող-հետաքննողների գործունեության և այսպես կոչված կուսակցաշինության ծրագրերը: Դրանց առաջխաղացման նպատակով Բրյուսելը մտադիր է շարունակել խոչընդոտել ԱՊՀ պետությունների կողմից իրենց ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը»,— ասել է Նարիշկինը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իրականում խոսքը նախևառաջ այսպես կոչված օտարերկրյա գործակալների, արևմտամետ ՀԿ-ների և լիբերալ մամուլի գործունեության նկատմամբ ողջամիտ վերահսկողության մասին է: