Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանՎրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված ՇուշիՄի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան ԱբրահամյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԵՄ-ն դեմ է ԱՊՀ երկրներում ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը․ ՆարիշկինՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՅուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում2026թ. օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամԽաչատուրյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ-ի արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները
«Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների». Տեր Վրթանեսը Նիկոլ Փաշինյանին լրջանալու կոչ է անում
Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելԳլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում ենԻնչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններըՍտեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
Գագիկ Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Telegram-ում գումարի շորթման նոր սխեմա է գործում. զգուշացումՄիգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABCԿասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունըԵղել են դեպքեր՝ գերիներին հարկադրել են Ղուրան կարդալԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումըՂազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումըՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մերձակայքում գտնվող երկու բնակավայր«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել (Ազատություն) Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանըԹբիլիսիում կկազմակերպվի Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունԿասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըԱմերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետՌուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ ԱնանյանԿիրակին տեղումնառատ կլինիԲաքվում պահվող գերիներից ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել, անունները մենք գիտենք. Սիրանուշ ՍահակյանԿասեցվել է Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԿոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnրԱդրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետԲաքվում հայ գերիների խաչի դաջվածքները այրել-հեռացրել են․ Սիրանուշ ՍահակյանԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՕմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարքից Ռուբեն Վարդանյանի դատավճռում հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեությունԱդրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության հասնելը դառնում է ավելի ու ավելի իրատեսական.Դենիս Սամմութ
Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ. Hetq.am
Հասարակություն

Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ 2026 թվականի հուլիսի 16-ին ներս են մտել հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրան այնտեղ չգտնելով՝ հանդիպել են Գ.Խ.-ի ընկերոջը՝ Ա.Խ.-ին, որին զենքի գործադրմամբ սպառնացել են, հարկադրաբար դուրս են բերել հյուրատան տարածքից, այնուհետև վերջինիս կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և առևանգել:

Ա.Խ.-ին առևանգելուց հետո՝ Ա.Հ.-ն, Տ.Ղ.-ն և Գ.Պ.-ն նկատել են Գ.Խ.-ին, ով ավտոմեքենայով երթևեկելիս է եղել: Այդ պահին Տ.Ղ.-ն ավտոմեքենայով փակել է Գ.Խ.-ի երթևեկության ուղղությունը՝ հարկադրելով նրան կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո Ա.Հ.-ն և Գ.Պ.-ն, իրենց մոտ առկա հրազեններով զինված իջել են ավտոմեքենայից և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում, Գ.Խ.-ին սպանելու ուղղակի և միասնական  դիտավորությամբ, առնվազն երեք անգամ կրակոցներ են արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Գ.Խ.-ն ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող ատրճանակ և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ:

Այսպիսով, նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի, Ս.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու, հրազենի ապօրինի շրջանառության, իսկ Գ.Խ.-ի նկատմամբ՝ հրազենի ապօրինի շրջանառության համար:

Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։