Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարոն Փաշինյան, գուցե վիճելի է, թե արդյոք ժողովուրդն ընտրել է ձեզ, սակայն մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին։
Հայաստանի քաղաքացիները ընտրել են արդար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, այլ ոչ թե անվերջանալի զիջումների շղթան։ Կառավարության վարած հակահայկական քաղաքականությունը վկայում է բացառապես միակողմանի զիջողականության մասին, սեփական իրավունքներից ու անվտանգությունից հրաժարվելը հանրությանը մատուցվում է որպես «խաղաղության ճանապարհ»։
Փաշինյանը ժողովրդին խոստանում էր բարեկեցություն, սակայն երկիրը թողեց մարզերում ահագնացող աղքատության մեջ, Փաշինյանը խոստանում էր խաղաղություն, սակայն բերեց անվերջանալի թվացող միակողմանի զիջումներ։
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը, իսկ փոխարենը չի ստանում ոչ մի իրական երաշխիք, ոչ մի կայունություն և ոչ մի փոխադարձ դրսևորվող հարգանք։
Պայքարելու ենք մինչև վերջ և մեր ժողովրդին բերելու ենք իրական փոփոխություններ»,- գրել է նա։