Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունըՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Սոչիին. չեղարկվել են հարյուրավոր չվերթներՆարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններինՀԱՊԿ անդամ երկրները համակարգել են դիրքորոշումները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգի հարցերի շուրջՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարինՌուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակելCOP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտինԽոշոր ավտովթար Երևանում․ բախվել է 4 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, 3-ը՝ անչափահասԱլեքսեյ Օվերչուկն ու Մոնղոլիայի վարչապետը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումըՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան«Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանՎրացի լրագրողներն ու բլոգերներն այցելել են օկուպացված ՇուշիՄի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան ԱբրահամյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԵՄ-ն դեմ է ԱՊՀ երկրներում ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված օրենքների ընդունմանը․ ՆարիշկինՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՅուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում2026թ. օգոստոսին ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամԽաչատուրյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ-ի արտաքին ու ներքին քաղաքական առաջնահերթությունները
«Հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե` քաղաքական հեքիաթների». Տեր Վրթանեսը Նիկոլ Փաշինյանին լրջանալու կոչ է անում
Գեղարքունիքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելԳլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում ենԻնչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններըՍտեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ
Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
Գագիկ Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Telegram-ում գումարի շորթման նոր սխեմա է գործում. զգուշացումՄիգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABCԿասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունըԵղել են դեպքեր՝ գերիներին հարկադրել են Ղուրան կարդալԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումըՂազախստանը մինչև տարեվերջ արգելել է խնձորի ներկրումըՌԴ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մերձակայքում գտնվող երկու բնակավայր«Ասացի՝ պատասխան ես տալու»․ Ալեն Սիմոնյանի հետ զրույցից հետո Եսայի Քարամյանին ձերբակալել են, մեքենան՝ առգրավել (Ազատություն) Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԵվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանըԹբիլիսիում կկազմակերպվի Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրությունԿասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըԱմերիկացի դիվանագետները Կապանում հանդիպել են երիտասարդների հետՌուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան (տեսանյութ)Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ ԱնանյանԿիրակին տեղումնառատ կլինիԲաքվում պահվող գերիներից ոմանք ծեծի հետևանքով կոտրվածքներ են ստացել, անունները մենք գիտենք. Սիրանուշ Սահակյան
Հասարակություն

COP-17-ի անցկացմանն ընդառաջ «Նորագյուղում» նոր ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, կատարվող աշխատանքերի արդյունքներն ու նախանշվել են առաջիկա անելիքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է բաշխիչ ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքների ընթացքը: Ընթացիկ տարում՝ մինչև սեպտեմբերի սկիզբ, ստացվել են նոր բաժանորդ դառնալու շուրջ 12.000 հայտեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 5000-ով: Շուրջ 7000 բաժանորդների էներգահամակարգը արդեն իսկ միացվել է բաշխման ցանցին:
Ներդրումային ծրագրի շրջանակներում այս տարի 27 բաշխիչ ենթակայաններում կատարվում են հիմնանորոգման, վերակառուցման և վերազինման աշխատանքներ, որոնց շնորհիվ Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի, ինչպես նաև Երևանի մի շարք վարչական շրջանների բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը էականորեն կբարելավվի:

ՀՀ-ում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP-17 կենսաբազմազանության համաժողովի կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի նախաձեռնությամբ «Նորագյուղ» 35/6 կՎ բարձր լարման նոր ժամանակակից մոդուլային ենթակայանի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ծրագրի շրջանակներում տվյալ տարածքում կառուցվում են նաև 5 նոր ցածր լարման ենթակայաններ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ:

ՀԷՑ-ի «Գյումրի-1» 110/35/6 կՎ ենթակայանում (էլեկտրաէներգիա է մատակարարվում Շիրակի մարզի շուրջ 20.000 բաժանորդների), ինչպես նաև ՀԷՑ-ի «Սպիտակ» 110/35/10 կՎ ենթակայանում (էլեկտրաէներգիա է մատակարարվում Լոռու մարզի շուրջ 14.000 բաժանորդների) իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Հատկանշական է, որ այս ենթակայանները 1930-ական թվականներին կառուցումից ի վեր առաջին անգամ են արդիականացվում, սարքավորումների մեծ մասն այլևս պիտանի չեն շահագործման և վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելիս մշտապես խնդիրներ են առաջացնում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Վարդաշեն» 35/6 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներին: Նախորդ տարեվերջին տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով հոսանքազրկվել էին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տասնյակ հազարավոր բնակիչներ, տվյալ տարածքում կահավորվել է ժամանակավոր ենթակայան: Սակայն կուտակված էներգետիկ խնդիրներին հիմնավոր լուծում տալու նպատակով այս տարվա ներդրումային ծրագրով նախատեսվում է նոր, եվրոպական ստանդարտներին համապատասխան ենթակայանի կառուցում, որը զինված կլինի գերժամանակակից սարքավորումներով: Անհրաժեշտ նյութատեխնիկական սարքավորումների գնման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: