Զելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել Ռուսաստանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է «Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը»՝ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին նա հայտնել է երեկոյան տեսաուղերձում։
Զելենսկու խոսքով՝ նախ Քուշներն ու Ուիթքոֆը կայցելեն Մոսկվա, իսկ կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, կժամանեն Կիև։
«Ինչպես դա եղել է ամերիկյան կողմի նախորդ դիվանագիտական այցերի ժամանակ, մենք կապահովենք Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել։ Մենք հոգ ենք տանում հենց նրանց, ոչ թե Ռուսաստանի մասին։ Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի»,- հայտարարել է Զելենսկին։
Նա կարծում է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը նույնպես պետք է դադարեցնի օդային հարվածները։