Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումները
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են օդանավերի ընդունման և մեկնելու ժամանակավոր սահմանափակումները։
«Վնուկովո, Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումները»,- ասվում է «Ռոսավիացիայի»՝ «Макс» հարթակի ալիքում հրապարակված հաղորդագրությունում։