Մոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել
Մոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Այս մասին MAХ մեսենջերի իր ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում։