«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Պրահայում ՑԵՎՌՈ համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` նշելով 4800։
«44-օրյա պատերազմի ժամանակ 4800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք»,- հայտարարել է Վահագն Խաչատուրյանը։
Այս հայտարարությունից հետո նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։
Ամիսներ առաջ դեռևս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը՝ նշելով 3833. «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»։