«Վարդանյան եղբայրներ» կրկեսի Գյումրիից մեկնարկած հյուրաղերը շարունակվում են. մեկ ամիս կլինեն Հրազդանում
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը երեք տարվա գործունեության լավագույն ծրագրով հյուրախաղերը սկսել է Հայաստանում։
Հյուրախաղերը սկսվել են Գյումրիից, այնուհետև շարունակվել Վանաձորում, իսկ այժմ կրկեսը հանդես է գալիս Հրազդանում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ը։
«Վարդանյան եղբայրները» Guinness World Records-ի ռեկորդակիրներ են, «Մինուտա սլավի» նախագծի հաղթողներ և Բուդապեշտի միջազգային կրկեսային փառատոնի արծաթե մեդալակիրներ։
Սեպտեմբերի 17-20-ը Տաջիկստանի պետական կրկեսում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը՝ «Կրկեսի աշխարհը միավորում է սրտերը» խորագրով։
Հայաստանը փառատոնին կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը։ Հայկական կրկեսային արվեստը կներկայացնեն ծաղրածուներ «Vavi»՝ Վահագն Ազիզբեկյանը, և «Mini»՝ Կամո Կիրակոսյանը։