Կամենսկոյեում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներ
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքի ուղղությամբ ռուսական զորքերի գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։
Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Գանժան։
Նրա խոսքով՝ տուժածներից երեքը գտնվում են հիվանդանոցում, այդ թվում՝ 30-ամյա մի կին, որը վերակենդանացման բաժանմունքում է։ Բժիշկները վիրավորներին ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնությունը։
Հարվածից անմիջապես առաջ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին Դնեպրի ուղղությամբ արագընթաց թիրախի շարժի մասին, իսկ քիչ անց ճշտել էին, որ թիրախները մի քանիսն են, և դրանց մի մասը շարժվում է հենց Կամենսկոյեի ուղղությամբ։ Հենց այդ թիրախներն էլ խոցել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունը։