Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել էԽաչատուրյանը սխալմա՞մբ է զոհերի թիվը 1000-ով ավելացրել
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Իրանը շարուակում է հարվածներ հասցնել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներինԱզատանում այրվել են մոտ 1000 հակ անասնակեր և մոտ 400 հակ ծղոտ«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին ՄարտունիումԹրամփը բացահայտել է՝ ինչու են Ուիթկոֆը ու Քուշները գնալու Մոսկվա 2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար. «Հրապարակ»Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև սեպտեմբերի 8-ը կարող են դադարեցնել օդային հարվածներըԻրավապաշտպանը uաhմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել Բաքվում հայերի նկատմամբ իրականացված կտտшնքների մասին... Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի. ԱբրահամյանԿ․ Պոլսի Հայոց Պատրիարքը մեկնել է Վան՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցելու պատարագԿամենսկոյեում գիշերային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, կան վիրավորներԳնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. «Հրապարակ»«Վարդանյան եղբայրներ» կրկեսի Գյումրիից մեկնարկած հյուրաղերը շարունակվում են. մեկ ամիս կլինեն ՀրազդանումՍաակաշվիլին բողոքել է, որ իր նախկին զինակիցը բանտային միջանցքով անցնելիս իրեն հայհոյում է Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. ՍիրուշոՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»
«44-օրյա պшտերազմի ժամանակ 4800 զnհ ունեցանք». Խաչատուրյանի «վրիպակը» (տեսանյութ)
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»․ Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Իլոն Մասկի America PAC-ը $800 հազար է ծախսել հանրապետականներին աջակցելու համարՍկսվեց քվե մուրալու արշավը. «Հրապարակ»«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»Յուրայիններին իր հետ է տարել. «Հրապարակ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Նախկին նախագահների հետ կապի մեջ է. «Հրապարակ»Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը․ 43.5 մլն դրամ եկամուտ, Maserati․ «Ժողովուրդ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդՄոսկվայի ուղղությամբ թռչող 9 անօդաչու է ոչնչացվել«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումըԿատար․ Իրանը հարվածել է նաև քաղաքացիական և բնակելի օբյեկտներիՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենՄոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում վերացվել են սահմանափակումներըՌաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայումԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետներըԱՄՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել է դադարեցնել փոխադարձ հարվածներըԳևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ՝ ներդրումային համաժողովի մասնակցելուՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըԶելենսկին խոստացել է Ուիթքոֆի և Քուշների այցի ընթացքում չհարվածել ՌուսաստանինԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևինԱՄՆ-ի դաշնակիցներն աջակցում են Իրանի դեմ արշավին․ ԲեսենթՇատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել էՎլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Մամուլ

Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ օգոստոսի 13-ին գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք՝ գնդապետ Էդիկ Մալոյանը հուլիսի 3-ին երկու ամսով կալանավորվել էր։ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալին մեղադրում են Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու, ինչպես նաև 46-427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելու մեջ։

Էդիկ Մալոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։ Մալոյանի գործով անցնում է նաև ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որը ևս ի սկզբանե կալանավորվել էր։

Էդիկ Մալոյանի պաշտպան Արտակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 1-ին դատարանը՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, Մալոյանին «հանել է» նաեւ տնային կալանքից՝ նրա նկատմամբ սահմանելով վարչական հսկողություն, 3 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք։

«Մեր խնդիրը կայանում էր նրանում, որ րոպե առաջ ազատազրկման վայրից Մալոյանը դուրս գար։ Եվ հաշվի առնելով ՀՀ-ում գործող ներկայիս իրավական համակարգը, որի վերաբերյալ, կարծում եմ, մենք բոլորս մեր դիրքորոշումն արդեն ձևավորել ենք, և հատկապես այն հանգամանքը, որ նմանատիպ գործերն իրավունքի տիրույթում չեն դիտարկվում, մեզ համար փոքրիկ հաղթանակ էր նաև «տնային կալանք» խափանման միջոցի փոփոխությունը։ Հաշվի առնելով, որ մեծ ակնկալիք չունեինք՝ այն հանգամանքով պայմանավորված, որ խափանման միջոցի բողոքարկումը վերապահված էր Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին, որը ունի շատ ցածր վարկանիշ, բայց, բարեբախտաբար, տիկին Մաթևոսյանն այս անգամ արդարամիտ գտնվեց այնքանով, որքանով կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Բայց տնային կալանքից 17 օր անց մենք ունեցանք տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն, որը քննարկվել է սեպտեմբերի 1-ին Մասիս Մելքոնյանի կողմից, ում կողմից էլ նախնական կալանքի որոշում էր կայացվել։ Մելքոնյանը վերացրեց տնային կալանքը՝ կիրառելով վարչական հսկողություն՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով»։

Անդրադառնալով Ջավադյանի հետ առնչությանը և նրա խափանման միջոցին՝ փաստաբանն ասաց, որ, որքան իրեն հայտնի է, նա գտնվում է տնային կալանքի տակ։ Հարցին, թե Ջավադյանը ցուցմունք տվե՞լ է իր պաշտպանյալի դեմ, և ընդհանրապես՝ որտեղ և ինչ տեղեկություն հրապարակելու մասին է խոսքը, փաստաբանն ասաց․ «Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածել է այնքան, որքան թույլատրելի է՝ հաշվի առնելով գործի հանգամանքները։ Պաշտպանական կողմը նախազգուշացված է պետական գաղտնիքի և քրեական վարույթի նախաքննության վերաբերյալ, և այս պահի դրությամբ որևէ հավելյալ տեղեկատվություն պարզապես կաշկանդված ենք տրամադրել։ Աստծո կամոք, արդարադատության պայմաններում հաջողություն արձանագրելու դեպքում մենք հրավիրելու ենք մամուլի ասուլիս և անդրադառնալու ենք այդ քրեական վարույթին, և ներկայացնելու ենք՝ ինչը որտեղից է սկսվել։ Չեմ կարող որևէ մանրամասնություն ներկայացնել»։