Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև սեպտեմբերի 8-ը կարող են դադարեցնել օդային հարվածները
Ուկրաինան սպասում է Ռուսաստանից պատասխանին՝ դիվանագիտական հանդիպումների ընթացքում օդում հրադադարի հնարավորության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Վլադիմիր Զելենսկու գրասենյակում իր աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ քննարկվել է հենց օդային հարվածների դադարեցման հարցը։ Հետևաբար, ամերիկյան կողմը պետք է այդ հարցը քննարկեր ռուսական կողմի հետ։
«Դա դիվանագիտական հանդիպումների ընթացքում հաստատված պրակտիկա է, երբ մենք չենք հարվածում նրանց, իսկ նրանք՝ Ուկրաինային, և դա իրականացվում է որոշակի աշխարհագրական և շրջանակներում», - պարզաբանել է աղբյուրը։
Զելենսկու գրասենյակից ընդգծել են, որ այս առաջարկի վերաբերյալ Ռուսաստանն ԱՄՆ-ին ինչ պատասխան կտա, հայտնի կդառնա արդեն այսօր:
ՌԲԿ-Ուկրաինայի՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերում, այդ թվում՝ մարտական շփման գծում գտնվող աղբյուրները հայտնել են, որ իրենց հրահանգներ են փոխանցվել՝ մինչև սեպտեմբերի 8-ի օրվա ավարտը հարվածները դադարեցնելու վերաբերյալ։