Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը
Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում շարունակվում է գեղեցիկ միջոցառումների բարի ավանդույթը։ Սեպտեմբերի 4-ին եկեղեցու բակում տեղի ունեցավ հերթական ֆիլմի բացօթյա ցուցադրությունը, որի առանցքում հավատքին հավատարիմ մնալու, փորձությունների առջև չընկրկելու և սեփական համոզմունքները քաջությամբ պաշտպանելու գաղափարն էր։
Այսօր մենք միասին դիտեցինք մի ֆիլմ, որի հիմնական հարցը շատ պարզ է թվում՝ Աստված կա՞, թե՞ Աստված չկա։ Քրիստոս մեզ տվել է երկու մեծագույն պատվիրանները. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», և երկրորդը՝ «Սիրի՛ր քո մերձավորին ինչպես ինքդ քեզ»։
Ոչ թե որովհետև Աստված գոյություն չունի, այլ որովհետև մենք այլևս չենք ապրում նրա ներկայության մեջ։ Եթե իմ կողքին կանգնած մարդը ինձ համար այլևս եղբայր չէ, եթե նրա ցավը ինձ չի հուզում, եթե նրա ուրախությունը ինձ չի ուրախացնում, ապա իմ հավատքը Աստծո գոյության գործնական ժխտումն է։