Մոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս Սրբազանը
Սեպտեմբերի 5-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «Զարյադյե» զբոսայգու Մեծ ամֆիթատրոնում ներկա է գտնվել Մոսկվայի հիմնադրման 879-ամյակին նվիրված համերգին։
Միջոցառման ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Մոսկվա․ սիրո խոստովանություն» խորագրով համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Բաշմետն էր։
Համերգի ընթացքում հնչել են ռուս մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Բեմում հանդես են եկել Սվետլանա Զախարովան, Իլդար Աբդրազակովը, Վադիմ Ռեպինը, Աիդա Գարիֆուլինան, Բորիս Բերեզովսկին, Դենիս Ռոդկինը, Էլեոնորա Սևենարդը և Ալեքսանդր Կնյազևը։