Երկիրը ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ․ Լևոն Ազիզյան
Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում։ NASA-ի CERES արբանյակային դիտարկումները չափում են, թե Արեգակից եկող էներգիայի որքան մասն է կլանում Երկիրը, և որքան ջերմային էներգիա է այն հետ ճառագայթում դեպի տիեզերք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Այս երկու մեծությունների տարբերությունը ցույց է տալիս Երկրի համակարգում կուտակվող ավելցուկային ջերմությունը։
Վերջին 26 տարիների ընթացքում այդ ջերմության կուտակման արագությունն աճել է ավելի քան երեք անգամ։