Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ին մեղադրել են Հորմուզի նեղուցում նավագնացությունը դադարեցնելու մեջ
Ներկայիս իրավիճակը Հորմուզի նեղուցում հրահրվել է Վաշինգտոնի գործողություններով, որը միաժամանակ փորձում է պատասխանատվությունը բարդել Թեհրանի վրա։
Աս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ամերիկան պատերազմ է սանձազերծել, սակայն ակնկալում է, որ դրա գինը կվճարի ամբողջ միջազգային հանրությունը՝ միաժամանակ Իրանին ներկայացնելով որպես այս քաոսի մեղավոր», — գրել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Հորմուզի նեղուցը բաց է եղել նավերի անցման համար, իսկ նավագնացության խափանումը տեղի է ունեցել միայն տարածաշրջանում հակամարտության սրվելուց հետո։
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է նավագնացության համար։